Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է արել.
«Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, քան ԿամԱԶ ներկրող կազմակերպությունը։ Բանն այն է, որ տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց ԿամԱԶ-ի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունն այդ մրցույթին։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ քաղաքապետարանը որպես տեխնիկական բնութագիր 24 աղբատար մեքենաների համար նշել է Euro 3 բնապահպանական ստանդարտը!!! Բանն այն է, որ 2018թ․ հունվարի 1-ից արգելված է ԵՏՄ տարածքում արտադրել Euro 5 ստանդարտից ցածր ստանդարտի շարժիչներ։
Որևէ այլ կազմակերպություն չէր կարող հաղթել այս մրցույթում անկախ ներկայացրած գնից, քանի որ արգելված է Euro 3-ի արտադրությունը և ներկրումը ԵՏՄ տարածքում։
Եթե պարզվի, որ ներկրված մեքենաները իսկապես Euro 3 են, ապա լուրջ հարց է առաջանալու, թե ինչպե՞ս են դրանք արտադրվել Ռուսաստանում և ինչո՞ւ են մեր պետական մարմինները թույլ տվել դրանք ներկրել Հայաստան։ Իսկ եթե պարզվի, որ ներկրված մեքենաները իրականում Euro 5 են, կնշանակի, որ մրցույթի տեխնիկական պայմաններով արհեստական արգելք է ստեղծվել 900 մլն դրամ արժողությամբ մրցույթին այլ կազմակերպությունների մասնակցության համար։
Հ․ Գ․ Եվրոպական երկրներում Euro 3-ի արտադրությունը վաղուց արգելված է վերջինիս արտանետումների մեծ ծավալի պատճառով, իսկ այն որ ԵՏՄ-ում այն ևս արգելված է, գրեթե համոզված եմ, որ տեղյակ էին նաև այս գնումն իրականացնող պաշտոնյաները»:

09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01