Մարդու իրավունքների պաշտպանը տեսանյութ է հրապարակել կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության և բռնության կանխարգելման մասին։ Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ընտանիքում բռնության կանխարգելմանն աջակցելը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է:
Եթե քաղաքացին ընտանիքում բռնության է ենթարկվել, ապա Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով տվյալ անձը կարող է զանգահարել թեժ գծի շուրջօրյա 116 հեռախոսահամարով կամ այցելել ինչպես Երևանի, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի ստորաբաժանումներ:
Պաշտպանի իրավասու ներկայացուցիչը քաղաքացուն կտրամադրի անհրաժեշտ տեղեկություններ:
Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն:
Կանանց նկատմամբ բռնությունը նրանց նկատմամբ խտրականության դրսևորման տարածված ձևերից է: Այս երևույթը տարածված է ամբողջ աշխարհում` ունի տարբեր դրսևորումներ և տարածվածության աստիճան: Այս ոլորտի վիճակագրությունը որևէ կերպ չի արտացոլում կանանց նկատմամբ ընտանիքում բռնության իրական պատկերը, քանի որ նրանք մեծ մասամբ գերադասում են լռել: Ընտանիքում բռնությունը համարվում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:
Բռնությունը բացասաբար է անդրադառնում թե բռնության ենթարկված կնոջ, թե տղամարդու, թե բռնությանը ականատես և այդպիսի միջավայրում մեծացող երեխաների հետագա զարգացման վրա: Նշված իրավիճակը խարխլում է նաև ընտանեկան արժեքները: Ավելին` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանիքում բռնությունը, կնոջ ցածր ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքին բացասաբար է ազդում նաև երկրի տնտեսության վրա:
Առանց բռնության ընտանիքը երեխայի և հասարակության զարգացման երաշխիքն է:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01