Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս» հեջ-ֆոնդի նախագահ, «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» հիմնադիր Ջորջ Սորոսն օրերս Հայաստանի քաղաքացիական հասարակությանն օժանդակելու անհրաժեշտության մասին հայտարարություն էր արել: «Երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական անհրաժեշտություն է»,- Twitter-ում գրել էր Սորոսը: Բացի հայտարարություններ անելը, Սորոսը գործուն աջակցություն ցուցաբերում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ Այս մասին սկսած հեղափոխական շրջանից, պարբերաբար հրապարակումներ են լինում, մամուլն է անդրադառնում, անգամ վերջերս ռուսական ֆեդերալ հեռուստաընկերություններն են ռեպորտաժներ և թոք շոուներ անում՝ բարձրաձայնելով խնդիրը։ EurAsia Daily առցանց պարբերականն օրերս ծավալունանդրադարձ էր կատարել Հայաստանում ՋորջՍորոսի ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող մի շարք գործիչների ու կառույցներիգործունեությանն ու քաղաքական գործընթացներում ներգրավված լինելուն: Ներկայացնում ենք վերոհիշյալ հրապարակումից հատվածներ, ինչպես նաև սեփական ուսումնասիրությունը Հայաստանում Սորոսի հիմնադրամների և դրամաշնորհների ներգրավվածությանը ։ Ինչպես տեղեկանում ենք «Բաց հասարակություն» հիմնադրամի պաշտոնական կայքից, որը հայտնի է նաև «Սորոսի հիմնադրամ» անվամբ, 2019 թվականի համար տրվել է դեռ երկու դրամաշնորհ: Առաջինը տրված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին՝ Հասմիկ Հարությունյանին, 10 000 ԱՄՆ դոլարի չափով: Երկրորդ դրամաշնորհը՝ 130 000 դոլարի չափով, տրվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին (նախագահ Արթուր Սաքունց): Ծրագրի նպատակն է նպաստել խոցելի խմբերին մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը `բարելավելով քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները` կանխելու ապագա խախտումները և չարաշահումները եւ հասարակության իրազեկվածությունը մարդու իրավունքների արժեքների և խաղաղության հիմնախնդիրների վերաբերյալ:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
17:25 08.05.26
16:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
15:29 08.05.26
15:16 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44