ՀՀ ֆինանսների նախարարությունը փոփոխություն է կատարել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծում՝ հանելով իրավաբանական, խորհրդատվական, հաշվապահական ծառայություն մատուցողներին ավելացված արժեքի հարկով հարկելու դրույթը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Նախագիծն այդ մասով արդեն իսկ փոփոխություններ է կրել: Լրացուցիչ քննարկումների արդյունքներով մենք որոշում կայացրինք այս փուլում հրաժարվել այդ գաղափարից: Բայց սա ժամանակավոր լուծում է, որովհետև մենք այստեղ այնուհանդերձ շարունակում ենք խնդիրներ տեսնել այն առումով, որ շրջանառության հարկի համակարգը մեր դիտարկմամբ չի ապահովում այս գործունեության տեսակների համարժեք հարկում: Եվ բացի այդ, մենք այստեղ տեսնում ենք նաև հարկային տարբեր համակարգերի միջև հարկային պլանավորումներ իրականացնելու հնարավորություններ, նաև հարկման ոչ արդարացի մոտեցումներ»,-ասաց Պողոսյանը:
Փոխնախարարի հիմնավորմամբ՝ այս փուլում հրաժարվել են նախապես առաջարկված տարբերակից, քանի որ իրենց գնահատմամբ՝ հարկային բեռն էականորեն բարձրանում էր, և միգուցե այս գործունեության տեսակները ստվերային դաշտ տեղափոխելու մոտիվացիա լիներ: Եվ հարկային վարչարարությունն այդ դեպքում էականորեն կբարդանար: Սակայն հարկային վարչարարությունը կատարելագործելու գործիքակազմն ընդլայնելու խնդիրը լուծելուց հետո նախարարությունն անպայմանորեն անդրադառնալու է այդ հարցի քննարկմանը:
Փոխնախարարը դժվարացավ հստակ ասել, թե իրավաբանական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություն մատուցողները որքան ժամանակ կշարունակեն գործել շրջանառության հարկով:
Ամեն ինչ կախված կլինի վարչարարության մակարդակում ունեցած խնդիրները լուծելու ժամկետներից:
Հիշեցնենք, որ հանրային քննարկման ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով նախապես առաջարկվում էր հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություն մատուցողներին շրջանառության հարկի փոխարեն հարկել ԱԱՀ-ով: Դա դժգոհություն էր առաջացրել որոշ իրավաբանական որոշ կազմակերպությունների շրջանում:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02