ARM | RUS |

«Հայֆիլմ»-ն ազգային բրենդ. մասնավորն ու պետությունը վստահ են՝ ներդրումները կարող են փրկել հայկական կինոարտադրությունը

26.02.19 | 11:22

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել «Հայֆիլմ» ազգային բրենդ՝ հին ավանդույթներով, բայց ժամանակակից գաղափարներով և մտածողությամբ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեն էլ վստահ է՝ ներդրումները կարող են փրկել հայկական կինոարտադրությունը:

Համո Բեկնազարյանի անվան գեղարվեստական ֆիլմերի «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ:

Հայկ Բաբայանը խոսեց իրենց նպատակների, անելիքների և պաշտոնյաների հետ հանդիպումներից ստացված եզրահանգումների մասին: «Մեր երկրում «Հայֆիլմ» կինոստուդիան որպես բրենդ ունենալը, կարծում եմ, ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն ևս շատ լուրջ հարց է լուծում, որպեսզի մենք ունենանք մեր անձնագրերից մեկը կինոյի ոլորտում: Մենք մի շարք գաղափարներ ունենք, որոնք կյանքի կոչելու հնարավորություն ստանալու դեպքում կկարողանանք կինոյի ոլորտում մթնոլորտի փոփոխություն մտցնել և այն ավելի առողջ դարձնել»,- նկատեց նա:

Անդրադառնալով կինոկրթությանը՝ նա նշեց, որ իրենք շատ են կարևորում այն և կարծում, որ «Հայֆիլմ»-ում կարելի է ստեղծել կինոդպրոց, որտեղ ուսանողի համար տեսությունն ու պրակտիկ աշխատանքը համադրելու համար հնարավորություն կստեղծվի: Կինոդպրոցում պետք է սահմանվի որոշակի չափով ուսման վարձ, ինչը պետք է շատ թանկ չլինի: «Հենց այդ վարձավճարներից կարելի է ձևավորել արտաբյուջե, ինչով էլ կլրացվեն մնացած բոլոր բացերը»,- ասում է նախաձեռնության հիմնադիրը:

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամները կինոստուդիայի ճակատագրի վերաբերյալ իրենց ծրագրերը մշակելու ընթացքում շատ բարդ փուլեր են անցել, մինչև գտել են այն, ինչն իրականում ամենակարևորն է:

Ծրագիրը կոչել են «Առաջին քայլեր»՝ նկատի ունենալով, որ իրենք չեն սահմանափակվում նրանով, որ միայն այս ծրագրի կետերը կյանքի կոչեն և վերջ: Ասում է, թե այդ ծրագրերն ունենալու են իրենց տրամաբանական շարունակությունը:

«Մի հետաքրքիր բան ենք առաջարկում պետությանը. մենք անում ենք 10 քայլ, ինչից հետո պետությունն իրականացնում է 2 քայլ, ինչից հետո մենք կրկին անում ենք 10 քայլ: Մեր երկրորդ 10 քայլից հետո պետությունն անում է 5 քայլ: Այսինքն՝ սա մի նախաձեռնություն է, որն աջակցում է պետությանը և միայն կառավարությանը կամ այլ պաշտոնյաներին չենք մեղադրում ամեն ինչում»,- շեշտեց Հայկ Բաբայանն ու հավելեց, որ իրենց ներկայացրած ծրագրերի մի քանի կետ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի դարձնել պրեմիերաների, ցուցադրությունների, համաժողովների մի վայր, որը նոր շունչ կհաղորդի կառույցին:

Նրա պնդմամբ՝ պետք է այնպես անել, որպեսզի «Հայֆիլմ»-ը ծառայի կինեմատոգրաֆիային, ռեժիսորին, ժողովրդին:

«Կարծում եմ, որ «Հայֆիլմ»-ը պետք է 6 գործառույթ իրականացնի՝ նկարահանվեն ֆիլմեր, մուլտֆիլմեր, կառույցը պետք է ունենա կինոկրթական, սպասարկման, ինչպես նաև զբոսաշրջային կենտրոններ: Կինոստուդիայի տարածքում մենք ցանկանում ենք ունենալ նաև միջոցառումների և ցուցադրությունների կենտրոն: Կարծում եմ, որ հնարավոր է նաև «Հայֆիլմ»-ի տարածքում գտնվող այգին «վերաբնակեցնել»՝ կազմակերպելով, օրինակ, համապետական ծառատունկ և գեղեցիկ այգի ստեղծել: Տարիներ անց, բացի նկարահանման հրապարակ լինելուց, այն կարող է դառնալ քաղաքացիների համար զբոսանքի վայր»,- ասաց Հայկը:

Նախաձեռնության հիմնադիրը, անդրադառնալով կինոստուդիայի հին լոգոյին, նշեց, որ իրենց կարծիքով «Հայֆիլմ»-ի հին լոգոն, որտեղ Սասունցի Դավիթն է պատկերված, պետք է լինի շենքի ճակատային հատվածում: Տեղադրման ժամանակ, ըստ նրա, պետք է մի միջոցառում կազմակերպել, ինչը գուցե մարդկանց մոտ մեծ ոգևորություն կառաջացնի:

Հայկ Բաբայանը և նախաձեռնության մյուս անդամներն իրենց ծրագրերը ներկայացրել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանին:

Վարազդատ Կարապետյանը՝ Հայկ Բաբայանին և նրա ընկերներին, խորհուրդ է տվել նախաձեռնությունը դարձնել հասարակական կազմակերպություն, քանի որ ՀԿ լինելով ավելի հեշտ կկարողանան ծրագրերը ներկայացնել կառավարություն:

Նարեկ Բաբայանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են նախաձեռնության բոլոր ծրագրերը, որոնք կարելի է կյանքի կոչել, սակայն Հայ Բաբայանի կարծիքով՝ պետությունը կարծես թե «Հայֆիլմ»-ին նայում է որպես ուղղակի գույք և ոչ ազգային բրենդ դարձնելու պոտենցիալ կառույց:

«Մենք թողել ենք ծրագրերը պարոն Բաբայանի մոտ, ով դեռևս պետք է ավելի մանրամասն ուսումնասիրի դրանք: Մենք նրանից լավ նորությունների ենք սպասում և ակնկալում համագործակցության առաջարկ»,- նշեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիրը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ նախաձեռնության անդամների առաջարկներում շատ հետաքրքիր կետեր կան, որոնք կարող են կյանքի կոչվել:

«Մեծ հաշվով, որպեսզի հնարավոր լինի լուրջ հաջողությունների հասնել, պետք է բարելավվի ֆինանսական վիճակը: Այս պահին, ֆինանսական առումով, մենք բացասական միտումներ ունենք, քանի որ «Հայֆիլմ» ՓԲԸ-ն պարտքեր է կուտակում: Նրանց առաջարկներում բավական հետաքրքիր գաղափարներ կան, սակայն «Հայֆիլմ»-ը պետք է շնչի, զարգանա, որպեսզի հնարավոր լինի իրագործել այդ կետերից որոշները: Նախաձեռնության անդամները կարծում են, որ «Հայֆիլմ»-ը պետք է կինոստուդիա լինի ու ֆիլմ նկարի՝ ինչպես եղել է Խորհրդային միության ժամանակ»,- նկատեց ՊԳԿ-ի նախագահը և հավելեց, որ պետությունը չի պատվիրելու ֆիլմ նկարել, թեև Մշակույթի նախարարության միջոցով Կինոկենտրոնը մրցույթներ է իրականացնում ամեն տարի և տարբեր ռեժիսորներ հաղթում են ու ֆիլմեր նկարում:

Նրա խոսքով՝ Խորհրդային միության ժամանակ եղել է այդ գաղափարախոսությունը, որ պետությունը պետք է որոշի, թե ինչ ֆիլմեր նկարահանվեն՝ պրոպագանդիստական ուղղությամբ, սակայն այսօր այդպես չի կարող լինել:

«Այսօր, չեմ կարծում, որ դա նպատակահարմար է: «Հայֆիլմ»-ն այսօր խոշոր պարտքեր չունի, սակայն աշխատավարձերի և կոմունալ վարձերի մի քանի ամսվա պարտք կա: «Հայֆիլմ»-ի եկամուտները, որոնք ստացվում էին կինոցուցադրություններից՝ Մշակույթի նախարարության որոշմամբ անցել են Կինոկենտրոնին: Այդ ամենի պատճառով «Հայֆիլմ»-ի եկամուտները զգալիորեն նվազել են: Եթե մեզ հաջողվի ներդրողների հետ կնքել պայմանագիր, ապա վստահ եմ, որ բարելավումը կշտկի իրավիճակը»,- ասաց Նարեկ Բաբայանը:

Վերջինս անդրադառնալով «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին նշեց, որ իրենք հիմա շատ ակտիվ բանակցությունների մեջ են «Հայֆիլմ»-ի տարածքի վերաբերյալ: Կա ներդրող, ով պատրաստ է վարձակալել այդ տարածքի զգալի մասը: Ըստ ՊԳԿ նախագահի, ներդրողը նախատեսում է այնտեղ ֆիլմարտադրությամբ զբաղվել, կինոօպերատորական դպրոց հիմնել և հիմնականում արտասահմանից ունենալ նկարահանող խմբեր, ովքեր օգտվելով այդ տարածքի հնարավորություններից՝ ֆիլմեր կնկարահանեն:

«Այդ ամենն էլ հնարավորություն կտա ֆիլմերի ավելի ցածր ինքնարժեք ստանալ, քան եթե նկարահանեն իրենց երկրներում՝ եվրոպական կամ անգամ Ռուսաստանի Դաշնությունում: Եթե մենք հաջողությամբ իրականացնենք այս նախագիծը և վարձակալության հանձնենք տարածքը, կլինեն լուրջ ներդրումներ, տարածքում աշխուժություն կլինի և այդ ամենն էլ շղթայաբար կհանգեցնի կինոստուդիայի զարգացմանը: Կբարելավվի «Հայֆիլմ» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը և կամաց-կամաց այն մտքերից ու գաղափարներից, որոնք ներկայացրել են նախաձեռնության երիտասարդները՝ հնարավոր կլինի դրանք նույնպես կյանքի կոչել: Մենք պատրաստ ենք քննարկել այդ առաջարկները և որոշակի քայլեր անել՝ իրագործելու համար, որովհետև կարծում ենք, որ կան առաջարկներ, որոնք նպատակահարմար են իրագործել: Առայժմ ամեն ինչ կախված է ֆինանսական վիճակից, ներդրողների հետ բանակցություններից»,- ընդգծեց Նարեկ Բաբայանը:

Կինոստուդիայի դիմաց կա 4 հա, իսկ հետևի հատվածում՝ 8 հա, որոնք ուղղակի ամայի հողատարածքներ են: Ինչպես Պետական գույքի կոմիտեի նախագահն է ասում՝ միգուցե հեռանկարում դրանց անհրաժեշտությունը չլինի և դա առանձին մասնավորեցվի, սակայն բուն մասնաշենքերը և այդ ամբողջ տարածքը պետք է ծառայեն կինոարտադրությանը:

«Եթե այնտեղ աշխուժություն լինի, չի բացառվում, որ ֆիլմ արտադրող տարբեր հայկական ընկերություններ ավելի նպատակահարմար գտնեն իրենց գրասենյակները տեղակայել «Հայֆիլմ»-ի տարածքում: Այդպիսով նրանք կլինեն ֆիլմարտադրության տարածքում, որը նրանց հնարավորություններն ու հարմարավետությունն ավելի կմեծացնի: Ամեն ինչ կախված է, թե ներդրողների հետ այս նախագիծն ինչպես կկարողանանք կյանքի կոչել»,- շեշտեց Բաբայանը:

Նա կողմ է, որ «Հայֆիլմը» մասնավորեցման ցանկից հանվի և քննարկվի այն տարբերակը, թե ինչ հեռանկար կա «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայի, «Հայֆիլմ»-ի և Կինոկենտրոնի հետ կապված: Այս ամենից հետո, երբ պարզ կդառնա, թե պետությունն ինչպիսի քաղաքականություն է վարելու առաջիկա տարիներին, «Հայֆիլմ»-ի հետ կապված ինչ զարգացումներ կարող են լինել, ապա նոր հնարավոր կլինի ասել, այդ ամբողջ տարածքը անհրաժեշտ է, թե ոչ:

Կինոստուդիայի տարածքում ներդրում անողը մեկ ընկերություն է, որը ցանկանում է ներդրում անել և երկարաժամկետ վարձակալել այդ տարածքը՝ մոտ 15 տարով: Նախատեսվում է ներդնել 3.5 մլն եվրո, որից նախնական տվյալներով շուրջ 2 մլն պետք է հատկացվի վերանորոգման աշխատանքների, իսկ մնացածը՝ տեխնիկայի և կահավորանքի համար: «Ցանկալի է, որ այդ ամբողջ տարածքը դառնա մեկ միասնական կենտրոն, որտեղ կինոգործիչներն իրենց գործունեությունը կծավալեն»,- շեշտեց Պետական գույքի կոմիտեի նախագահը:

Նախաձեռնության անդամների հետ հստակ պայմանավորվածություններ չունեն, քանի որ նրանց առաջարկներն ավելի շատ Մշակույթի նախարարությանը վերաբերող առաջարկներ են: Այժմ, ՊԳԿ-ն Մշակույթի նախարարության հետ նույնպես քննարկումների մեջ է և, երբ վերջնական հանգրվանի հասնեն այդ քննարկումներում ու հստակ առաջարկներ ներկայացնեն կառավարությանը՝ այդ ժամանակ գուցե քննարկվեն նաև նախաձեռնության անդամների ներկայացված առաջարկները:


ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել

ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են...

16:34

Բագրատ Սրբազանին դատարան չեն ներկայացրել․ նիստը հետաձգվեց

Բագրատ Սրբազանին դատարան չեն ներկայացրել․ նիստը...

16:13

Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» լիմոնադի արտադրությունը

Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» լիմոնադի արտադրությունը

15:45

ՌԴ-ից ՀՀ Ադրբեջանով 20 վագոն ցորեն է տեղափոխվում

ՌԴ-ից ՀՀ Ադրբեջանով 20 վագոն ցորեն է տեղափոխվում

15:27

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ....

15:04

Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը

Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների...

13:52

Կարող է լինել նաև 3-րդ ընտրություն՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ, ոչ էն ենք ուզում, ոչ էն. Փաշինյան

Կարող է լինել նաև 3-րդ ընտրություն՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ, ոչ էն ենք ուզում, ոչ էն....

13:38

Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու...

11:35

Էդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվեն

Էդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը...

11:14

Երևանում սպանության փորձերը նվազել են 7,7, իսկ հրազենի գործադրմամբ հանցագործությունները՝ 18,2 տոկոսով․ ՆԳՆ

Երևանում սպանության փորձերը նվազել են 7,7, իսկ հրազենի գործադրմամբ հանցագործությունները՝ 18,2...

11:02

Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան

Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը....

10:38

ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում TRIPP-ի իրագործումն ուղիղ անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար

ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում TRIPP-ի իրագործումն ուղիղ անվտանգային...

10:22

ՄԱԿ-ը դանդաղ մահանում է․ Գրոսսի

ՄԱԿ-ը դանդաղ մահանում է․ Գրոսսի

10:22

Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը․ Բաբայան

Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը․...

10:04

Ապօրինի են ազատել աշխատանքից․ ընդդիմադիր պատգամավորը անհարմար դրության մեջ դրեց ՔՊ–ականներին

Ապօրինի են ազատել աշխատանքից․ ընդդիմադիր պատգամավորը անհարմար դրության մեջ դրեց...

18:05

Հայաստանում բնակվող օտարազգի քաղաքացիները հանցավոր խումբ են կազմավորել․ հայտնաբերվել է 25,5 կգ «Ափիոն», 3 կգ «Մարիխուանա»

Հայաստանում բնակվող օտարազգի քաղաքացիները հանցավոր խումբ են կազմավորել․ հայտնաբերվել է 25,5 կգ...

17:52

Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով...

17:34

Հայրս արդար և չափազանց մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր. վստահ եմ՝ իր ապրած կյանքով հանգրվանել է իր սիրած Հիսուսի գրկում. Բագրատ Սրբազան

Հայրս արդար և չափազանց մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր. վստահ եմ՝ իր ապրած կյանքով հանգրվանել է...

17:17

Եսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնում

Եսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի...

17:03

Հայաստանի նորընտիր խորհրդարանը շարունակում է աշխատանքը

Հայաստանի նորընտիր խորհրդարանը շարունակում է...

11:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02