Մենք սկսել ենք շատ բարձր քաղաքական նոտայով: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր իշխանությունների հետ համագործակցության մասին:
«Հանձնակատար Հանի այցը շատ բարձր մակարդակով անցավ, և մենք պատրաստվում ենք շատ ինտենսիվ հանդիպումների և միջոցառումների»,- ասաց նա:
Դեսպանի խոսքով՝ հիմա էլ պատրաստվում են բարձր մակարդակի հանդիպումների, ժողովների և այցերի: «Դա ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ կառուցողական, մեծ է դինամիկան մեր հարաբերություներում»,- ասաց նա:
Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ շուտով ենթահանձնաժողովների մակարդակով հանդիպումներ պետք է տեղի ունենան ինչպես Բրյուսելում, այնպես էլ Երևանում: «Պետք է ասեմ, որ մենք հասել ենք այն փուլին, որ շատ դինամիկ երկխոսություն է տեղի ունենում մեր միջև»,- ասաց նա:
Անդրադառնալով դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ԵՄ դեսպանը նշեց, որ ինչպես հստակ արտացոլված է իրենց դիտորդների զեկույցում, իրենց տեսակետները շատ հստակ էին, դրանք շատ բարձր մակարդակի վրա էին և բավարարում էին միջազգային չափանիշներին:
«Դրանք լավագույն ընտրություններն էին, որ տեղի են ունեցել անկախ Հայաստանում,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ն կարող է հպարտանալ, որ կարողացավ հասնել բարձր հուսալիություն ունեցող ընտրությունների, -իհարկե, դա չի նշանակում, որ ընտրությունները կատարյալ էին, և դա ցույց է տալիս, որ աշխատանքները պետք է շարունակվեն»:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02