Եվրամիությունը կոչ է անում Հնդկաստանին եւ Պակիստանին՝ զսպվածություն դրսեւորել եւ թույլ չտալ լարվածության սաստկացում: Այդ մասին դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է փետրվարի 26-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում: «Մենք համակ ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերություններում, շփման մեջ ենք մնում երկու երկրների հետ: Մեր դիրքորոշումն այն է, որ բոլորն առավելագույն զսպվածություն դրսեւորեն լարվածության հետագա սաստկացում թույլ չտալու համար»,-հայտարարել է նա՝ արձագանքելով վերջին իրադարձություններին: Փետրվարի 26-ի առավոտյան Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները Քաշմիրի պակիստանյան մասում հարված են հասցրել «Ջաիշ-ե-Մուհամադ» իսլամիստական խմբավորման խոշոր վարժական ճամբարին: Օդային հարձակման հետեւանքով ոչնչացվել են մեծ թվով զինյալներ, ինչպես նաեւ նրանց պատկանող փոխադրամիջոցները եւ զենքն ու զինամթերքը: Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Հնդկաստանի ԱԳ առաջին փոխնախարար Վիջայ Հոքհալեն հայտարարել Է, որ կանխիչ հարվածը «միանգամայն անհրաժեշտ էր», քանի որ խմբավորումը մահապարտների մասնակցությամբ գրոհներ էր պատրաստում երկրի տարբեր շրջաններում: Բացի այդ, Նյու Դելիի կարծիքով, Պակիստանը մինչ այժմ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել իր տարածքում ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացման համար: Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականաացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ: Հնդկաստանի Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել է որպես «անապացույց»՝ Նյու Դելիին առաջարկելով տեղի ունեցածի համատեղ հետաքննություն անցկացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02