Հանոյի կենտրոնական մասում, որտեղ մի քանի ժամ անց կկայանա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, ձեռնարկված են անվտանգության բոլոր հնարավոր միջոցները: Ինչպես սպասվում է, երկկողմ միջոցառումները տեղի կունենան քաղաքի Metropole հնագույն հյուրանոցում: Այդ մասին իրադարձությունների վայրից հաղորդել է ՏԱՍՍ-ը: Հյուրանոցի բոլոր մատույցները պարեկում են տեղացի զինծառայողներ, Վիետնամի հասարակական անվտանգության նախարարության աշխատակիցներ, նաեւ նկատվել են ամերիկյան գաղտնի ծառայության եւ Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Դեպի Metropole տանող ճանապարհները փակված են զրահապատ փոխադրամեքենաներով, զրահապատ ոստիկանական ավտոմեքենաներով: Metropole հյուրանոցը կառուցվել է 1901 թվականին: Հյուրանոցը վերապերել Է թե՛ Հնդկաչինի ֆրանսիացի գեներալ-նահանգապետի փառահեղ ընդունելությունները, թե՛ ամերիկյան Բ-52-ների եւ «Ֆանտոմների» ռոբակոծումները: Հյուրանոցի առջեւի հրապարակում տեղի են ունեցել հեղափոխական ուժերի հանրահավաքները, որոնք հանդես էին գալիս հանուն Ֆրանսիայի գաղութային տիրապետության տապալման, հենց այստեղից էր երկիրն ուղարկում իր զինվորներին ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարի: Հյուրանոցին հռչակ է բերել նաեւ դրա խոհանոցը: Metropole-ի ավագ խոհարար Դիդիե Կառլոուն պատրաստ է իր հյուրերին առաջարկել ոչ միայն ֆրանսիական թարմ բուլկիներ, այլեւ վիետնամական ցանկացած լապշա, «սայգոնյան» նրբաբլիթներ եւ ջայլամամսի բիֆշտեքս:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02