Ճապոնիայի դեսպանության նախաձեռնությամբ «Մարդկային անվտանգության ապահովման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 19 դպրոց աշակերտական նոր գույք կստանա: Փետրվարի 27-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում ստորագրվեց դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը:
«Ճապոնիայի դեսպանությունը հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել և ծրագիր է ներկայացնելու այս անգամ Վայոց ձորի մարզում` 19 դպրոց ապահովելով գույքով: Այսպիսի նախաձեռնությունները շատ կարևոր են ընդհանուր կրթական որակը բարձրացնելու համար, որովհետև դպրոցների ֆիզիկական պայմանները նույնպես կարևոր ցուցիչ են ընդհանուր կրթական որակի համար»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի խոսքով` այնպիսի դպրոցներ են ընտրվել, որոնց գույքը շուրջ երեք տասնամյակ չի փոխվել:
«Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակությունը` 67694 ԱՄՆ դոլարի չափով, ծառայելու է այդ մարզի 19 դպրոցների աշակերտների կրթական միջավայրի բարելավմանը: Այս 19 դպրոցները հազվադեպ են ստացել գործընկերների աջակցությունը, և դպրոցական գույքն այստեղ օգտագործվում է դեռևս 1970-80-ական թվականներից, և շատ վատ վիճակում է: Նոր տեղադրված գույքը կբարելավի 2300 աշակերտի համար ուսումնական, ինչպես նաև 570 ուսուցչի համար աշխատանքային միջավայրը»,- նշեց դեսպանը:
Դպրոցներն ընտրվել են «Զարգացում և բարեկեցություն» հասարակական կազմակերպության և Տավուշի մարզպետարանի հանրակրթության վարչության կողմից:
«Ծրագրի իրականացման ժամկետը մեկ տարի է, բայց մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի այս դպրոցների աշակերտները նոր ուսումնական տարին դիմավորեն նոր գույքով»,- ասաց ՀԿ նախագահ Գայանե Գևորգյանը:
«Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիան դրամաշնորհային օժանդակություն է տրամադրել արդեն 57 մարզերի 250-ից ավելի դպրոցների:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01