Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն այցելել է Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակ: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
Վ. Բալասանյանին ընդունել է կուսակցության գործող համանախագահ Մարսել Պետրոսյանը և շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար։
Ինչպես նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Արդարություն» կուսակցության ծրագրային դրույթներում առանձնահատուկ տեղ զբաղեցնող Արցախի անվտանգությանն առնչվող հարցերի փաթեթը՝ ներքին կյանքում և արտաքին հարաբերություններում ծավալվող քաղաքական զարգացումների ընթացքը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումների առաջնահերթություններն ու հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նոր մոտեցումների և հայեցակարգի մշակման կարևորությանը։
Կողմերը կարևորել են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ կապված կառավարման համակարգի արմատական փոփոխությունների, օպտիմալացման, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների իրավունքների և պարտականությունների հստակեցման, կադրային բազայի ստեղծման հարցերի հետ։ Ամփոփելով հանդիպման ընթացքում արծարծված հարցերի ու հիմնախնդիրների փաթեթը՝ կողմերը արձանագրել են, որ իրենց տեսլականները հիմնականում համընկնում են, որը պարարտ հող է ստեղծում հետագա համագործակցության համար։
Վիտալի Բալասանյանը հանդիպումից հետո պատմել է ծավալված քննարկումների և նորաստեղծ կուսակցությունից ստացած իր տպավորությունների մասին.
«Օրերս Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահների հրավերով այցելեցի կուսակցության գրասենյակ։ Հանդիպման ընթացքում մեր միջև լուրջ ու բովանդակալից երկխոսություն ծավալվեց Արցախի հանրապետության անվտանգության, արտաքին հարաբերությունների, ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև արցախյան խնդրի կարգավորման շուրջ ընթացող զարգացումների, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային և մի շարք հրատապ այլ հարցերի շուրջ։
Անկեղծորեն ասած՝ ինձ հաճելիորեն զրմացրեց նորաստեղծ կուսակցության որդեգրած կեցվածքը, Արցախի հետագա զարգացման համար նրանց իրատեսական մոտեցումները։ Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաև առաջիկա ընտրություններին, որոնց մասնակցությունը կուսակցության համար ժամանակի հրամայական է»:
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02