Հայաստանը Սփյուռքի հարցերով կունենա հատուկ հանձնակատար: Այս մասին Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
«Երկու օր առաջ այս հարցը քննարկեցինք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, նաև Արամ Առաջինի հետ, և ես շատ մանրամասն ներկայացրի այն մտածումները, որ ունեմ այդ կապակցությամբ: Իմ տպավորությամբ՝ նրանց մտահոգությունները փարատվեցին: Ասեմ ամփոփ, թե ինչ եմ ասել: Հայաստանում մինչև հիմա Սփյուռքի հետ հարաբերությունների պատասխանատուն նախարարն էր: Հայաստանում կա ևս 16 նախարար, փոփոխություններից հետո կլինի 12 նախարար: Սկզբում ասում էին, թե այսպիսով Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակն իջեցնում ենք, բայց տեղի է ունենում հակառակը: Փոփոխությունների դեպքում Հայաստանում հիմնադրվելու է Սփյուռքի հարցերով զբաղվող բացառիկ պաշտոնյա, այդպիսի երկրորդ պաշտոն Հայաստանում չի լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ հատուկ հանձնակատար ունենալով՝ մենք ընդգծելու ենք Սփյուռքի կարևորությունն ու բացառիկությունը:
«Ի՞նչ պրոբլեմ կար Սփյուռքի նախարարության, նախարարի հետ: Պրոբլեմն այն էր, որ Սփյուռքի հետ հարաբերությունների գործառույթներ ունեն բոլոր նախարարությունները՝ ԿԳՆ-ն, Մշակույթի նախարարությունը, Ներդրումների նախարարությունը: Մենք շատ հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ այդ նախարարների գործունեությունը համակարգված չէ, նախարարությունը նախարարությանը չի կարող համակարգել: Մեր մեծագույն խնդիրն է փորձել ստեղծել մի կազմակերպություն, որի հետ խոսելու արդյունքում հնարավոր լինի ասել, որ հարցը քննարկեցինք Սփյուռքի հետ:
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի խնդիրը պետք է լինի համայնքներում բոլոր տեսակետները հավաքելը: Նախարարն ունի ամենօրյա աշխատանքային պարտականություններ Հայաստանի կառավարությունում, նա չի կարող բացակայել երկրից, գնալ շրջագայության, մի ամիս չլինել Հայաստանում: Այս կարգավիճակը նրան տալիս է որոշակի ազատություն լինել համայնքներում ավելի հանգիստ ռեժիմով, քննարկել բոլոր հնարավոր շերտերի հետ, հուզող խնդիրները հավաքել ու բերել, ներկայացնել վարչապետին»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը միաժամանակ ասաց, որ երբ ունենք Սփյուռքի նախարարություն, Սփյուռքը գիտի՝ ում զանգել, ում դիմել իր հետ կապված հարցերով: Նա ասաց, որ նախարարության հիման վրա կստեղծենք գլխավոր հանձնակատարի աշխատակազմ, որը կլինի կապի մեջ Սփյուռքի հետ, և այս եղանակով մենք Սփյուռքի հետ հարաբերությունները կդարձնենք ավելի ակտիվ:
«Երբ ընտրվեցի վարչապետ, առաջին քայլերից մեկը, որ արեցի, ասացի՝ խնդրում եմ՝ բերե՛ք ինձ աշխարհի հայության քարտեզը՝ որ համայնքում ով ունենք, ինչ ազդեցության լծակներով, ինչ հեղինակությամբ, ինչ հնարավորություններով: Պարզվում է, որ մենք մինչև հիմա այդ քարտեզը չունենք, ունենք ցաք ու ցրիվ տեղեկատվություն, կոնկրետ հասցեական չգիտենք, թե աշխարհում ինչ ներուժ ունենք: Հզորությունը պետք է քարտեզագրել, կապ ստեղծել իրար հետ»,- ընդգծեց Փաշինյանը:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02