Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին գլխավորել է նախընտրական վարկանշային ցուցակը՝ առաջ անցնելով երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից և նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյից: Այս մասին գրում է ukranews.com-ը:
Յարյոմենկոյի անվան սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի և «Սոցիալական մոնիթորինգ» կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների 27,3 տոկոսը պատրաստ է ձայն տալ Զելենսկիին:
Վարկանշային ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել նախկին վարչապետ Տիմոշենկոն. նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 18,8 տոկոսը: Իսկ ահա գործող նախագահ Պորոշենկոն նրան զիջում է չնչին տարբերությամբ. նրան պատրաստ է աջակցել հարցման մասնակիցների 18,2 տոկոսը:
«Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յուրի Բոյկոյին հակված է ձայն տալ քաղաքացիների 10,9 տոկոսը, մյուս բոլոր թեկնածուները հավաքել են 10 տոկոսից էլ քիչ ձայն:
Հայտնի է, որ սոցիալական հարցումն անցկացվել է այս տարվա փետրվարի 16-23-ը, դրան մասնակցել է 2047 քաղաքացի:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02