ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 2004 թվականի հունիսի 9-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը կալանավորների՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը մեկ օրվա փոխարեն հաշվարկել մեկուկես օրվա դիմաց:
Պետաիրավական նիստում հիմնական զեկուցող ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքով դա այդպես էր, հետո փոխվեց մեկ օրվա: «Հիմա առաջարկում ենք, որ մեկուկես օր հաշվի: Համաներումից առաջ այս նախագիծը շրջանառության մեջ էր դրված իմ կողմից, քննարկումների արդյունքում հասանք նրան, որ չնայած կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն, հանձնաժողովն ընդունել էր: Մենք փոփոխություն ենք մտցրել նախագծում, որ այն ապագայի վրա չի տարածվի, օրենքը կունենա միայն հետադարձ ուժ»,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ ՔԿՀ-ներում մարդիկ հերթականությամբ են քնել, և որ նրանց կալանավայրերում գտնվելու ժամանակը ճիշտ կլինի, որ հաշվարկվի մեկուկես օրով: «Հեղափոխությունից հետո համաներումն եղավ, սակայն բազմաթիվ դատապարտյալներ այդպես էլ որևէ կերպ այդ փոփոխությունների ուժը չզգացին: Մենք համաձայն եք կառավարության հետ, որ հիմա ՔԿՀ-ներում չկա ծանրաբեռնվածություն, դրա համար հետադարձ ուժ ենք ուզում տալ այս նախագծին, լուծել այս խնդիրը և շարժվել առաջ` այլևս երբևէ չանդրադառնալով այս հարցին»,- նշեց Մարուքյանը և ասաց, որ կարծիքներ կային, որ սա քողարկված համաներման ակտ է:
«Համաներում նախաձեռնելու իրավունք ԱԺ-ն չունի, սակայն ունի օրենքներ ընդունելու իրավունք, սա մեր իշխանության տիրույթում է: Այս նախագծով մենք խնդիր ենք լուծում: Մարդու խախտված իրավունքները, ըստ էության վերականգնում ենք:
Կառավարության պետաիրավական կոմիտեի նիստում քննարկել ենք, այս հարցը, սակայն նրանք պատճառաբանել են, որ դատարանները կծանրաբեռնվեն, պետության համար լրացուցիչ բեռ կլինի»,- տեղեկացրեց պատգամավորը:
Մարուքյանը նաև ասաց, որ եթե Արդարադատության նախարարությունը, եթե ունի տվյալներ, պետք է զեկույցով հանդես գա: «ՔԿՀ-ներում 2300 մարդ կա, պետք է հասկանալ օրենքի ընդունման պարագայում քանի՞ մարդու գործ է վերանայվելու, որպեսզի մեկը մեկուկես օրվա փոխարինվի, դատարաններին տանք երկար ժամանակ, որ իրականացնեն դա: Այստեղ պետք է քաղաքական կամք, եթե կա քաղաքական կամք, հարցը լուծելու մեխանիզմներ կգտնենք, որ դատարանները չբեռնվեն, պետությունն էլ պետք է ռեսուրս ծախսի խնդիրները լուծելու համար»,- շեշտեց Մարուքյանը:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02