Կառավարությունը այսօր հերթական նիստին բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ խորհրդարանական վերահսկողություն իրականացնել դիվանագետների նշանակման հարցում:
Այսպիսով «Լուսավոր Հայաստանը» առաջարկում էր օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դեսպանների և կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, նրանց առաջադրվելուց հետո՝ մինչև նշանակվելը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում վերջիններիս հետ:
Առաջարկվում էր նաև գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանձնաժողովում կազմակերպել համատեղ հանդիպումներ:
Ըստ կառավարության եզրակացության՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքին, ըստ որի` դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում hանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, ինչը բխում է Սահմանադրության պահանջներից, և չի նախատեսում ընթացակարգային կամ քննարկման այլ փուլ, քան վարչապետի կողմից նախագահին առաջարկություն ներկայացնելը։
«Ուստի՝ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացում խորհրդարանի ներգրավվածության օրենսդրական պահանջի գաղափարը կարող է քննարկվել միայն սահմանադրական փոփոխությունների և իշխանության ճյուղերի լիազորությունների տրամաբանության փոխակերպման համատեքստում»,- ասված է եզրակացության մեջ:
ԱԳՆ-ից հիշեցնում են նաև, որ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացին խորհրդարանի մասնակցությունը կարող է որպես հակակշռող և զսպող գործոն կիրառվել նախագահական կառավարման ձև ունեցող այն հանրապետություններում, որտեղ միանձնյա նշանակողը (նախագահը կամ նախագահի կողմից նշանակված վարչապետը) և նշանակումը հաստատողը՝ խորհրդարանը ձևավորվում են միմյանցից անկախ ընտրակարգերով և մեկը մյուսի իշխանության աղբյուր չեն հանդիսանում։
«Գործադիր իշխանության կադրային քաղաքականության իրականացման խորհրդարանական հակակշռման և զսպման մեխանիզմի առկայությունն արդարացված չէ այն պարագայում, երբ գործադիր իշխանության ձևավորման և դրա ղեկավարի ընտրության իրավունքն ինքնին պատկանում է բացառապես խորհրդարանին»,- նշվում է ԱԳՆ եզրակացության մեջ:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56