Մոսկվայում ավարտվեց Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը, որն աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկն է:
Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը դարձավ միակ երկիրը, որի ներկայացուցիչները երեք՝ A, B և C մրցաշարերում կանգնեցին պատվո հարթակին:
Մեր ներկայացուցիչներից հիանալի հանդես եկավ պատանի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով մրցաշարում տոնեց 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտեց հաշտությամբ: Արդյունքում Մարտիրոսյանը վաստակեց 7 միավոր:
Սովորաբար նման արդյունքը բավարար է լինում Աէրոֆլոտ Օփեն-ում հաղթող ճանաչվելու համար, սակայն նույնքան միավոր իր ակտիվում գրանցեց նաև մեկնարկային 62-րդ համարի տակ հանդես եկող Էստոնիան ներկայացնող 42-ամյա գրոսմայստեր Կայդո Կուլաոցը, որը Մարտիրոսյանին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով, դարձավ մրցաշարի հաղթող, ինչպես նաև նվաճեց Դորտմունդի սուպերմրցաշարի մասնակցության իրավունք:
Արամ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակեցին 5.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 15-րդ և 21-րդ հորիզոնականները: Մանուէլ Պետրոսյանը 5 միավորով 27-րդն էր, իսկ Շանթ Սարգսյանը 4.5 միավորով գրավեց 49-րդ հորիզոնականը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ մեր բոլոր շախմատիստները բարելավեցին իրենց անհատական վարկանիշները, իսկ Շանթ Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա և մոտակա ամիսներին նրան կշնորհվի այդ կոչումը:
B մրցաշարի հաղթող դարձավ Ստանիսլավ Բոգդանովիչը: Տիգրան Հարությունյանը հաղթողից հետ մնաց 1 միավորով և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարում հաջող հանդես եկան նաև Էլինա Դանիելյանը, որը վաստակեց 6 միավոր և գրավեց 15-րդ հորիզոնականը:
C մրցաշարում 7.5 միավորով առաջին հորիզոնականը գրավեց Տիմոֆեյ Իլյինը: Արթուր Ղարագյոզյանը 7 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
A մրցաշարի եզրափակիչ աղյուսակ
B մրցաշարի եզրափակիչ աղյուսակ
C մրցաշարի եզրափակիչ աղյուսակ
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02