«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն անդրադարձել է Իրանում Փաշինյանի հայտարարության այն հատվածին, որը վերաբերում է Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հնարավորությանը։
Նա գրել է.
«Հայաստանի տարածքը իրանական գազի տարանցման համար տրամադրելու Փաշինյանի հայտարարությունը առաջին հայացքից բխում է Հայաստանի ազգային և պետական շահից:
Այս շահի գիտակցումը եղել Հայաստանի բոլոր իշխանությունների մոտ,և դրանով էր պայմանավորված Իրան - Հայաստան գազատարի կառուցումը՝ թեկուզ նախատեսվածից առավել փոքր տրամագիծ ունեցող խողովակով:
Սակայն բնական գազի տարանցումը, բացի տնտեսական օգուտներից, հարուցում է անվտանգային լուրջ ռիսկեր:
Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման և պաշտպանության համակարգում բնական գազի մատակարարման ճանապարհների դիվերսիֆիկացիան հռչակվել էր որպես Ռուսաստանից գազային կախվածության թուլացման միակ արդյունավետ միջոց:
Ճանապարհների փնտրտուքը, վերջին 20 տարիների ընթացքում, պատճառ է դարձել ծանր և արյունալի պատերազմների: Որպես օրինակ բավարար է նշել Սիրիայի պատերազմը:
Որպեսզի փակենք նաև անվտանգային ռիսկերը, անհրաժեշտ է հավաստիանալ, որ այս հայտարարությունը համաձայնեցված է եղել Ռուսաստանի Դաշնության և Միացյալ նահանգների հետ:
Եթե նշված համաձայնություններն առկա են և ամրապնդված են գործուն երաշխիքներով, ապա Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է ճանաչել վերջին 20 տարվա Հայաստանի ամենալուրջ դիվանագիտական հաղթանակ:
Իսկ եթե ոչ, ապա նույնիսկ սարսափում եմ մտածել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս հայտարարությունն ու դրա պրակտիկ իրագործումը»։
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր. «Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր»։
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44