ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Իրան հագեցած օրակարգով էր և առանձնանում էր կարևոր շեշտադրումներով: Ասուլիսում այս մասին նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: «Այցը բավական կարևոր է հայ-իրանական հարաբերությունների զարգացման, նոր ուղղություններ գտնելու առումով: Առանձնացնեմ Նիկոլ Փաշինյանի և Իրանի հոգևոր առաջնորդի հանդիպումը: Ասեմ, միշտ չէ, որ Իրանի հոգևոր առաջնորդն ընդունում է օտարերկրյա ներկայացուցիչներին: Հանդիպմանն ընդգծվեց, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանն ու Իրանը շարունակելու են մնալ բարեկամ երկրներ: Սա խիստ կարևոր արձագանք էր: Պետք է նշեմ, որ իրանական առաջատար մամուլը շատ լավ է անդրադարձել ՀՀ վարչապետի այցին»,- ասաց Գոհար Իսկանդարյանը: Իրանագետն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահի հանդիպմանը՝ առանձնացնելով մի քանի կարևոր շեշտադրումներ: Մասնավորապես, Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի ծրագիրը և նշել, որ իրենք պատրաստ են աջակցություն ցուցաբերել: Խոսվել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցումն արագացնելու, երկու երկրների ապրանքաշրջանառությունն ավելացնելու, գյուղատնտեսական ոլորտում համագործակցելու մասին, առանձնացվել են զբոսաշրջության ոլորտ զարգացնելուն ուղղված հարցերը և այլն: «Շատ կարևոր դիտարկումներ եղան էներգետիկ ոլորտի վերաբերյալ: Իրանը նշեց, որ կարող են ավելի շատ գազ մատակարարել Հայաստանին, խոսվեց նաև տարանցիկության մասին: Այսինքն՝ Հայաստանով Վրաստանին կարող ենք գազ մատակարարել: Այս հայտարարությունը պատահական չէ, ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, թեմայի վերաբերյալ որոշակի քննարկումներ եղել են Վրաստանի, Ռուսաստանի հետ»,- ասաց Գոհար Իսկանդարյանը: Ներկայում, ըստ իրանագետի, Հայաստանի դիվանագիտական հատվածը պետք է ակտիվ աշխատի Վրաստանի, Ռուսաստանի ուղղությամբ, որ այս ծրագրերը օր առաջ հնարավոր լինի կյանքի կոչել: Իրանագետը նշեց, որ պետք է նաև Իրանի բիզնեսի հետ ամենօրյա աշխատանք տարվի: Իրանում Հայաստանի դեսպանատունն այդ ուղղությամբ աշխատում է, սակայն ցանկալի արդյունքի համար անհրաժեշտ է ավելի ակտիվ գործել: Գոհար Իսկանդարյանը նշեց, որ միգուցե երկու երկրների բիզնեսի միջև կա լեզվական խնդիր, սակայն դա տեխնիկական հարց է և լուծելի, եթե կա քաղաքական կամք: Ե՛վ Իրանի նախագահը, և՛ Հայաստանի վարչապետն իրենց խոսքում նշեցին, որ ունեն քաղաքական կամք՝ առաջացած հարցերը կարգավորելու համար: Գոհար Իսկանդարյանն առանձնացրեց նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը հայ համայնքի հետ: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ այս հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե մի խումբ կուսակցականների կամ մասնագետների, այլ մեծ թվով իրանահայերի հետ, ինչը գնահատվեց հենց համայնքի կողմից:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01