«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն այս պահին Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մասնակցում են 2018թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը:
Դրանից հետո նրանք ուղևորվելու են դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու 11 տարի առաջ մարտի մեկի 10 անմեղ զոհերի հիշատակին: ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցության անդամները մասնակցելու են իշխանության կազմակերպած երթին:
«Մեզ համար գարնան առաջին օրը 2008 թվականի մարտի մեկից սկսած դարձել է սգո օր: Որպես քաղաքական գործիչներ անում ենք ամեն ինչ, որպեսզի «Մարտի 1»-ը չկրկնվի, ուշադիր հետևում ենք, որ գործն ամբողջությամբ բացահայտվի»,- ասաց Մարուքյանը: Նա նշեց, որ միշտ պնդել է` քանի դեռ Հայաստանում ընտրությունների միջոցով չի եղել իշխանափոխություն, «Մարտի 1»-ը չի բացահայտվի:
«Հիմա ունենք այդպիսի իրավիճակ, և գործը գնում է առաջ: Իշխանությունը պնդում է, որ գործն ամբողջությամբ բացահայտված է, բայց նաև դատարանում պետք է տեսնենք և՛ կազմակերպիչներին, և՛ սպանողներին, և՛ հանգամանքներն իմանանք այդ օրվա, և հասարակությունը սկսի գնալ դեպի հաշտություն»,- ասաց նա և հարցեց. «Օրինակ` դուք գիտե՞ք` ով է սպանել 10 զոհերին, ես չգիտեմ: Դրա համար պետք է սպասել, մենք մինչև հիմա գիտենք՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք կա առաջադրված, բայց դա գործի մի մասն է»:
Նա նշեց, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի գնանք հանրային համերաշխության: «Ամբողջը գործը վերանայելու, բացահայտելու արդյունքում պետք է գանք հանրային համերաշխության և մտածենք ոչ թե մարտի 1-ի, այլ մարտի 2-ի մասին: Պետք է լուծենք այս խնդիրը և շարժվենք առաջ: Պետք է այնպիսի քաղաքական առողջ համակարգ ունենալ, որի արդյունքում այլևս նման դեպքեր չկրկնվեն»,- ընդգծեց պատգամավորը:
Մարուքյանը միևնույն ժամանակ նշեց, որ «Մարտի 1»-ի գործով կան քաղաքական նկատառումներով դատապարտված անմեղ մարդիկ: Նա հավելեց, որ եղել է այդ գործով անցնող մարդկանց փաստաբանը, ովքեր անմեղ են եղել, բայց դատարանը մեղադրական մեղքը հաստատող դատավճիռ է կայացրել:
«Բազմաթիվ այդպիսի դեպքեր կան, եթե չեմ սխալվում, 150 մարդ է դատապարտվել, կալանավորներն ավելի շատ են եղել, բայց քիչ-քիչ բաց են թողել: Բայց այդ գործերը, պետք է ինչ-որ ճանապարհ գտնենք, որ վերանայվեն, գործերի մի մասն էլ եվրոպական դատարաններում են, եվրոպական դատարանի գործերի հիման վրա այստեղ էլ գործերը կվերանայվեն: Քննիչներ, դատախազներ են եղել, որոնք դակել են այս մեղադրանքները և դատել են մարդկանց»,- ասաց նա:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55