Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական իշխանությունների կողմից հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելու մտադրություններ չի տեսնում, գրում է РИА Новости-ն:
«Ոչ մի հայտարարություն, գոնե Ռուսաստանի նախագահի կողմից, չի եղել այն մասին, թե Բելառուսը պետք է միավորել, ներառել Ռուսաստանի կազմում, ես ոչ մի անգամ նման բան չեմ լսել, անգամ այդպիսի տրամադրություններ չեն եղել: Ես դրանք կզգայի: Անկեղծ կասեմ՝ գերտերությունը Բելառուսին կուլ տալու ոչ մի մտադրություն չունի»,- ասել է Լուկաշենկոն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միությունը պետք է կառուցվի իրավահավասարության սկզբունքի հիման վրա՝ անկախ երկրի մեծ կամ փոքր լինելուց: «Մենք չենք հավակնում Ռուսաստանի հարստությանը»,- հավելել է Լուկաշենկոն:
Նախագահը հայտնել է, որ իրենք ռուսական կողմի հետ որոշել են առանց շտապելու լուծել ռուս-բելառուսական հարաբերություններին վերաբերող խնդիրները, ինչպես նաև հավաստիացրել է, որ երկու երկրների ղեկավարությունները ոչ մի «կուլիսային, մութ խաղեր կամ սխեմաներ» չեն մշակում և որ Միութենական պետության զարգացման ուղիները պետք է ժողովուրդն ընտրի:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02