Հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել»,- համոզված է ազգությամբ բաշկիր ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, հայագետ, Հայաստանի մասին գրքերի հեղինակ Կիմ Բակշինը։ Նախօրեին լրացել է նրա 88-ամյակը։ Կիմ Բակշին գրական գործունեությունը սկսել է 1957-ին։ Հայ ժողովրդի բարեկամ, ականավոր լրագրող և հասարակական գործիչ Կիմ Բակշին իր մասնագիտական գործունեության 40 և ավելի տարիները նվիրել է Հայաստանին և հայ ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրմանը: Նա իր նվիրվածությունը Հայաստանի հանդեպ արտահայտել է «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը» ստեղծագործություններով և բազմաթիվ այլ գրքերով ու հրապարակումներով: Նա ռեժիսոր Հ.Հախվերդյանի հետ համահեղինակությամբ գրել է «Մատենադարան» ֆիլմաշարի սցենարը։ Կիմ Բակշին նաև «Արցախի հոգևոր գաձերը» գրքի հեղինակն է։ «Իմ գրքերը թանկ են ինձ համար։ Բայց վերջինը՝ հատկապես։ Այն թարգմանվել է հայերեն»,- ասել է գրողը։ Նա եղել է Արցախում, 2016 թվականին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի մշակութային ժառանգության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար և ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ գրող, հայագետ Կիմ Բակշին պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով Հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Կիմ Բակշին արժանացել է Պատվո շքանշանի։ Նա Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիր է, արժանացել է Հայաստանի Գրողների միության Հովհաննես Թումանյանի, «Հայ ժողովրդի բարեկամ» և այլ մրցանակների։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01