Հարցազրույց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ
– Պարոն Աբրահամյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելուվերաբերյալ առաջարկությունը, դրական են գնահատել շփման գծում զոհերիթվի շարունակական նվազումը, և այլն: Ձեր կարծիքով՝ ո՞րն է նրանցհայտարարության գլխավոր մեսիջը։
– Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը կարևոր է հենց միայն այն տեսանկյունից, որ ենթադրելի է՝ նվազագույնը խնդիր ունի թույլ չտալու իրավիճակի կտրուկ սրացումներ:
Երկրորդ, բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլերի բացակայությունը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել, և սպասելիքներն այդ հանդիպումից պայմանավորված են կողմերի միջև բանակցությունների վերսկսման հիմքերի ձևավորման հեռանկարով:
Այս շրջափուլի համար միջնորդներն իրենց նվազագույն խնդիրը լուծել են՝ նախապատրաստում են երկու երկրների ղեկավարների հանդիպումը:
– Նիկոլ Փաշինյանն Իրանում ևս կրկնեց իր դիրքորոշումը, որ Արցախը պետք էվերադառնա բանակցային սեղան։ Դրանից հետո Բաքուն հայտարարեց, որ չիընդունում Փաշինյանի առաջարկն ու համաձայն չէ բանակցային ֆորմատըփոփոխել, հետևանքների համար էլ պատասխանատու է հայկական կողմը։Մյուս կողմից՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ ոչ մի թիզ հող հետ տալու մտադրություն չունենք:
– Այն, որ Ադրբեջանը փորձելու էր բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլերի ձախողումը բարդել հայկական կողմերի վրա՝ սպասելի էր:
Սակայն կարծում եմ՝ միջնորդ երկրների համար ակնհայտ է, թե ո՞վ է իրականում ձախողում, և կողմերից ո՞վ ինչի՞ է նախապատրաստում:
Միանշանակ կարևոր եմ համարում ՀՀ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը, սակայն հավելյալ մեկնաբանության կարիք չեմ տեսնում. ամեն ինչ շատ հստակ է ասված:
Որպես սպա՝ միայն կարող եմ ասել, որ անհրաժեշտ մեսիջները՝ համազգեստ և ուսադիրներ կրող մարդու միջոցով, Արցախում ապրող մարդուն փոխանցելը շատ ծանրակշիռ դեր ունի:
– Ներկայումս ինչպիսի՞ն է իրավիճակը շփման գծում:
– Արցախի պաշտպանության բանակի կողմից ամենշաբաթյա համառոտ ամփոփագրի նույնիսկ մակերեսային վերլուծությունն ու նախորդ շաբաթների նույնաբովանդակ հաղորդագրությունների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ հրադադարի ռեժիմի խախտումները՝ կրակոցների թվի առումով, այս շաբաթ միջինը 40%-ի աճ են արձանագրել:
Չէի ցանկանա միայն այս շաբաթվա ամփոփագրի վերաբերյալ խորքային գնահատականներ հնչեցնել, ամեն դեպքում պետք է արձանագրել, որ այնուամենայնիվ վերջին ժամանակներս իրավիճակի որոշակի փոփոխությունը կա՝ դեպի ակտիվացում:
– Մինչդեռ ՄԽ համանախագահները նաև ողջունել են տարածաշրջանումհասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալքննարկումների ակտիվացումը: Ադրբեջանական կողմից դուք նկատե՞լ եքնման ակտիվացում։
– Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը երբեք էլ լուրջ չի ընդունել միջազգային հանրության կողմից ուղղված կոչերն ու հորդորները, ինչի արդյունքը 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններն էին: Ավելին, համոզված եմ, որ Ադրբեջանը ճիշտ հակառակն է անում՝ դրանով իսկ տապալելով խաղաղ բանակցությունների միջոցով ինչ-որ արդյունքի հասնելու՝ միջնորդների ջանքերը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01