Ես իմ լավագույն ջանքը, փորձառությունը և գիտելիքները պետք է գործադրեմ մինչև հիմա չհասկացված բոլոր հնարավորությունները հասկանալու և կյանքի կոչելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, ըստ որի՝ նախկին իշխանության կադրերը չեն կարող տնտեսության մեջ հեղափոխություն անել և հորդորում են վարչապետին զգուշավոր քաղաքականություն իրականացնել:
«Այո, Կառավարության նպատակները շատ հավակնոտ են, դրանք ենթադրում են արագության չափազանց բարձր չափանիշներ, և պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ, ովքեր այդ սպասումներն ունեն, չհիասթափվեն: Այսինքն՝ դա կապված կլինի թե՛ փոքր և միջին բիզնեսին վերաբերող կարգավորումներին, թե՛ բիզնեսի կարգավորումներին ընդհանրապես. մենք պետք է նկատված խնդիրների առնչությամբ տանք որակյալ և արագ լուծումներ»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ ժամանակը կարձանագրի՝ իրականացված կարգավորումները համահունչ են այն սպասումներին, որը ունի հասարակությունը, ինչը կնշանակի, որ Կառավարության, վարչապետի կողմից իրեն ցուցաբերված վստահությունն արդարացված է:
Հարցին, թե արդյոք իրեն համարում է հեղափոխական ծրագրեր իրականացնող, Տիգրան Խաչատրյանը դրական պատասխան տվեց: Հարցին, թե նախկինում կաշկանդված եղել է՞, որ չի իրականացրել նման ծրագրեր, նախարարն ասաց, որ կաշկանդված չի եղել տեսակետներ արտահայտելու հարցում: «Ոչ էլ հակասություն է եղել: Տնտեսական քաղաքականության առումով գերակայությունները շարունակում են մնալ բիզնես դաշտում ազատ մրցակցային պայմանները, արտահանման համար բոլոր անհրաժեշտ կարգավորումները, որակով կարգավորումները՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար խնդիրները լսելու, դրանց արձագանքելու, լուծելու կարողությունների ուղղությամբ»:
Ինչ վերաբերում է իր զգուշավոր քաղաքականությանը, ապա Տիգրան Խաչատրյանն ասաց. «Պատկերացրե՛ք՝ դուք ունեք որոշակի իրողություն, տնտեսության մեջ այդ իրողությունը կոչվում է առկա իրավիճակ, և տեխնոլոգիական ու տեխնիկական զինվածության, աշխատակիցների մասնագիտական որակավորման առումով դրանք մեկ օրում չեն փոխվում, դրանք փոխվում են ժամանակի ընթացքում, կադրերին ուսուցանելու, վերապատրաստելու և այլն, այս բոլորը ժամանակ և ներդրումներ են պահանջում, դրանք գործընթացներ են, պետք է իրականացվեն հետևողականորեն և պետք է ունենանք համբերություն, որ սպասենք տեսանելի արդյունքների»,- ասաց նա:
Անդրադառնալով ներդրումներին և պատասխանելով հարցին, թե հատկապես որ երկրների հետ հարաբերություններում է տնտեսական ակտիվություն նկատվում վերջին ամիսներին, տնտեսական զարգացման նախարարն ասաց` բոլոր:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02