Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հարաբերությունները վերականգնելու արաբական երկրների փորձերն այն բանից հետո, երբ նա փաստորեն հաղթող դարձավ քաղաքացիական պատերազմում, հանդիպում են Միացյալ Նահանգների դիմադրությանը, որը դիմում է այդ թվում պատժամիջոցների սպառնալիքներին: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներ:
Հրատարակությունը գրում է, որ մեկնարկային կետը դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների որոշումը, որը 2018 թվականի դեկտեմբերի 27-ին հայտարարեց Դամասկոսում իր դեսպանությունը բացելու մասին, որն իր գործունեությունը դադարեցրել էր 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր: Դրանից հետո բազմաթիվ այլ արաբական երկրներ նույնպես սկսեցին ձգտում դրսեւորել Սիրիայի նախագահի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Հրատարակության խոսքով՝ պատճառն այն է, որ նրանք, ովքեր սկզբում աջակցեցին Ասադի ներքին քաղաքական հակառակորդներին, այժմ բախվում են իրականությանը, ըստ որի նա տեսանելի ապագայում մեծ հավանականությամբ մնալու է իշխանության գլուխ: Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակտիվորեն փորձում է արաբական աշխարհի իր դաշնակիցներին տարհամոզել Սիրիայի հետ մերձենալու փորձերից:
Գործի են դրվում, մասնավորապես, պատժամիջոցների սպառնալիքները, նշում է թերթը: Ինչպես պնդում Է հրատարակությունը, իր հերթին հակառակ ջանքերն է գործադրում Ռուսաստանը, որն արաբական երկրների իր գործընկերներին կոչ է անում դիվանագիտական կամուրջներ հաստատել Դամասկոսի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02