ԱԺ-ն քննարկեց և չընդունեց «Արհեստակցական միությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը: Նախագծի հեղինակն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Հիմնական զեկույցով հանդես եկավ օրենքի համահեղինակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Նախագծի նպատակն է եղել այն, որ ունենանք անկախ արհեստակցական միություններ, այն հետաքրքրում է Հայաստանի 100 հազարավոր քաղաքացիների, որոնք ստրկական վիճակում են գտնվում գործատուների մոտ: Ո՞րն է պատճառը, որ ԱԺ-ն այս էլ քանիերորդ անգամն է՝ չի ցանկանում ունենալ անկախ արհեստակցական միություններ»,- ասաց նա:
Պետրոսյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին, որը հանձնաժողովի նիստին ուշացումով էր եկել: «Ի՞նչ է նշանակում նիստին գալ ուշացումով, չլսել իմ զեկույցը, որևէ բառ չարտասանել, չասել նախագծի վերաբերյալ, բայց դրսում ասել՝ այս նախագծի իմաստը աշխատողներին տոտալ վերահսկողության ներքո պահելն է»,- ասաց Պետրոսյանը և նշեց, որ ուսումնասիրել է Մկրտչյանի կենսագրությունը:
«Նա 26 տարեկան է, իսկ ես 23 տարի դասավանդում եմ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, 23 տարի զբաղվել եմ աշխատողների իրավունքների դատական պաշտպանությամբ, ու էդ ո՞նց եղավ, որ ես աշխատողների շահերը տոտալ վերահսկողության տակ դնելու նախագիծ մշակեցի: Անընդհատ խոսում ենք սիրո, համերաշխության, հանդուրժողականության մասին: Սա՞ է համերաշխության մթնոլորտը, ուշ գալ նիստին, դրսում ապատեղեկատվություն տարածել: Եկե՛ք հարգանքով վերաբերվենք միմյանց, եկե՛ք լրջորեն վերաբերվենք մեր աշխատանքին: Պարո՛ն Մկրտչյան, ես Ձեզ հրապարակային հրավիրում եմ բանավեճի, դուք ասում եք`ես իմ ասածն ասել եմ, չեմ գալիս, սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը»,- շեշտեց Պետրոսյանը:
Ի վերջո, նախագիծը չընդունվեց. կողմ քվեարկեց 36, դեմ՝ 53, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02