Ավստրիայում ուժի մեջ է մտել թուրքական աջ ծայրահեղական «գորշ գայլեր» կազմակերպության ողջույնի ժեստն արգելող օրենքը, հաղորդում է AZE.az-ը: 2018թ.-ի դեկտեմբերին Ավստրիայի խորհրդարանը լրացրել է «ծայրահեղական կազմակերպությունների» խորհրդանիշներն արգելող օրենքը՝ երկրում «ահաբեկչության քարոզչությունն» արգելափակելու նպատակով: Հանրային վայրերում օրենքը խախտող անձանց նկատմամբ կարող է սահմանվել մինչև 4000 եվրո տուգանք կամ մեկ ամսվա ազատազրկում: Կրկնակի խախտման դեպքում օրենքը նախատեսում է մինչև 10 հազար եվրո տուգանք կամ 6 շաբաթվա ազատազրկում, գրում է Anadolu-ն: Թուրքիան դատապարտել է թուրքական աջ ծայրահեղական ազգայնական կուսակցության կողմից օգտագործվող ժեստն արգելելու Ավստրիայի որոշումը: «Սկանդալային է, որ «գորշ գայլերի» ողջույնը, որը Թուրքիայում գործող օրինական քաղաքական կուսակցության խորհրդանիշն է, «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» այրունարբու ահաբեկչական կազմակերության խորհրդանիշի հետ նույն ցուցակում է հայտնվել»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Գերատեսչությունն Ավստրիային կոչ է արել «շտկել այդ սխալը», նշելով, որ «դա խորապես վիրավորում է Թուրքիայի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունները»:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02