ARM | RUS |

«Դեղին բաճկոնավորները» կանգ չեն առնում

06.03.19 | 12:32

Ֆրանսիայում անցած տարվա նոյեմբերի 17-ից սկսած շաբաթ օրերը խաղաղ չեն անցնում: Շարժումը, որը հայտնի դարձավ «Դեղին բաճկոնավորներ» անվամբ, դեռ չի դադարել՝ չնայած իշխանությունների կողմից արված մի շարք փոխզիջումների:

Շարժման պատմությունը

2018 թ. սեպտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարեց, որ հաջորդ տարվա սկզբից էներգիայի սպառման հարկը աճելու է 11.5%-ով: Վառելիքի գնաճի որոշումը Ֆրանսիայում պայմանավորված էր նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության կողմից ներկայացված դիզելային վառելիքի և բենզինի հարկերով, որի նպատակը շրջակա միջավայր վնասակար արտանետումների քանակը նվազեցումն ու էլեկտրական տրանսպորտային միջոցների խրախուսումն է: Նախատեսվում է մինչև 2022 թվականը հարկերն ամեն տարի ավելացնել: Այս ամենին զուգահեռ կառավարությունը պատրաստվում է քաղաքից դուրս երկկողմանի երթևեկության ճանապարհներին առավելագույն արագությունը սահմանել 80 կմ/ժ և մեքենաների տեխնիկական ստուգումների պահանջները խստացնել:

Այս որոշումները առաջացրեցին հանրության զայրույթը և դարձան «Դեղին բաճկոններ» շարժմանը հիմքը, որը ծնվեց սոցցանցերում: Մինչ այժմ դրանք կազմակերպվում են «Facebook»-ում:

Առաջինը, ով բարձրացրեց այս հարցը և կոչ արեց պայքարել, հիպնոթերապևետ Ժակլին Մուրոն էր: Նա իր բողոքը ներկայացրեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որի դիտումները հասել են 6 միլիոնի: Մուրոն հետագայում դարձավ «դեղին բաճկոնների» մամուլի խոսնակներից մեկը. նրան հաճախ ֆրանսիական մամուլում անվանում են «դեղին բաճկոնների» մադդոնա:

Այս ուղերձից հետո հարյուրավոր խմբեր ստեղծվեցին «Facebook»-ում և «Twitter»-ում, որոնք կոչ էին անում մարդկանց դուրս գալ պայքարելու դեղին բաճկոններով, որը յուրաքանչյուր վարորդ Ֆրանսիայում պարտավոր է ունենալ: Շարժումը չունի ղեկավարներ, չնայած նրան, որ ընդդիմադիր «Ազգային ճակատ», «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցությունները հայտնեցին իրենց աջակցությունը, սակայն ցուցարարները չմիացան որևէ քաղաքական ուժի:

«Acte»-եր շարունակվում են

Առաջին մեծ ցույցը տեղի ունեցավ 2018թ.-ի նոյեմբերի 17-ին, որի մասնակիցների թիվը հասավ 287 հազարի. նրանք փակեցին նավթամթերքների պահեստարանները և երթևեկության համար կարևոր ճանապարհներ: Այս ամենը ուղեկցվեց բախումներով, որի արդյունքում վիրավորվեց 400 մարդ և զոհվեց մեկը՝ ընկնելով մեքենայի տակ:

Այս ցույցից հետո հաջորդ բոլոր շաբաթ օրերը «դեղին բաճկոնավորները» դուրս են գալիս պայքարի: Շարժման մասնակիցները ցույցերը համարակալում են՝ «Acte II, III….. XIV» (Գործողություն II, III….. XV, XVI): Ամենաշատ թվով ցուցարարներ հավաքվել են «Գործողություն I»-ի ժամանակ՝ 287710 մարդ, իսկ ամենաքիչը՝ «Գործողություն VII»-ի ժամանակ՝ 32000 մարդ:

Այս ընթացքում վառելիքի հարկերի բարձրացման դեմ պայքարը վերափոխվեց պայքար ընդհանուր հարկերի և Մակրոնի վարած տնտեսական քաղաքականության դեմ: Ցուցարարները սկսեցին պահանջել Մակրոնի հրաժարականը՝ նրա վարկանիշի ռեկորդային ցածր ցուցանիշի՝ 25 %-ի ֆոնին:

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ցույցերը բախումներով և անկարգություններով են անցնում. սրա արդյունքում ընդունվեց ցուցարարների դեմ պատժամիջոցների խստացնելու մասին օրենք:

Ըստ ներքին գործերի նախարարության` «դեղին բաճկոններ» շարժման սկսվելուց ի վեր շուրջ 8400 մարդ կալանավորվել է, որից 7500-ը՝ ձերբակալվել, 1500 գործ դեռ քննվում է: Այս ընթացքում վիրավորվել է 1300 ոստիկան, ժանդարմ և հրշեջ: Զոհվել է 11 մարդ՝ հիմնականում վթարի հետևանքով:

Քաոս Փարիզում. «…հարկը չունի հասարակության միասնականության արժեքը»

Ամենախոշոր իրադարձությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին, երբ «Գործողություն 3-րդ»-ի ժամանակ Փարիզում տեղի ունեցան այնպիսի բռնություններ, որի նմանը չէր եղել 1968 թվականի «Կարմիր մայիս»-ից հետո: Մի շարք զանգվածային անկարգությունների խաթարեցին Փարիզի բնականոն կյանքը. վառվեցին մեքենաներ, թալանվեցին խանութներ:

Այս ամենի կողքին եղան վանդալիզմի դրսևորումներ՝ վնասվեց Հաղթական կամարի «Մարսելյոզ» մոնումենտալ ռելիեֆը:

Դեպքերը ստիպեցին երկրի նախագահին, ով դեկտեմբերի 1-ին Արգենտինայում մասնակցում էր G20-ի գագաթնաժողովին վերադառնալ Ֆրանսիա: Մակրոնը շրջեց Փարիզում, սակայն լռեց՝ միայն «Twitter»-ի իր միկրոբլոգում գրելով «Շնորհակալություն» և տեղադրելով ոստիկանության աշխատակիցների նկարները:

Այս դեպքից հետո կառավարությունը որոշեց զիջել դիրքերը. վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտնեց, որ 6 ամսով սառեցվում է հարկերի աճի մասին որոշում: Նա նշեց, որ ոչ մի հարկ չունի հասարակության միասնականության արժեքը: Սակայն սա չհանդարտեցրեց «դեղին բաճկոնավորներին». հաջորդ շաբաթ նույնպես տեղի ունեցավ ցույց, որից հետո Էմանուել Մակրոնը մտցրեց տնտեսական արտակարգ դրություն` խոստանալով 2019 թ.-ին նվազագույն աշխատավարձը ամսական բարձրացնել 100 եվրոյով տրամադրել տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգևավճար աշխատող ֆրանսիացիներին, վերացնել հարկերը այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 2 հազար եվրոյից:

Այս հայտարարությունից հետո հասարակությունը բաժանվեց երկու մասի. մի կողմը համաձայնվեց պայմաններին, իսկ մյուսը հայտարարեց, որ այսկերպ իշխանությունը թոզ է փչում նրանց աչքերին: Ըստ «OpinionWay»-ի հարցումների՝ 49 %-ի համար Մակրոնի այս հայտարարությունը համոզիչ է եղել:

Ցույցերը սրանով չմարեցին, չնայած թիվը կրկնապատիկ անգամ նվազեց, դրանք շարունակվում են: Սրան զուգահեռ Մակրոնը հունվարի 15-ից լայն քննարկումներ է անցկացնում ամբողջ Ֆրանսիայում՝ հանդիպելով քաղաքապետերի, բարձրաստիճան պաշտոնյաների, ասոցիացիաների նախագահների հետ՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը և փորձելով լուծումներ գտնել: Բազմակողմ քննարկումները կավարտվեն մարտի 15-ին:

Արտաքին գործոն

Որտեղի՞ց ծնվեց շարժումը: Ովքե՞ր են կանգնած սրա հետևում:

Միջազգային հանրությունը մի մասը այս շարժումը կապում է այս կամ այն երկրի ազդեցության հետ՝ համարելով այն արտաքին ուժերի ձեռքի գործը: Առաջինը Ռուսաստանը փորձեց սոցիալական շարժման մեջ գտնել արտաքին ազդեցություն. «Россия 1»-ի հաղորդավար Դմիտրի Կիսելյովը մեղադրեց ԱՄՆ-ին գունավոր հեղափոխություն կազմակերպելու մեջ` կապված Մակրոնի եվրոպական միասնական բանակ ստեղծելու հետ: Սակայն դրանից հետո բրիտանական «The Times» և ամերիկյան «Bloomberg» հեղինակավոր պարբերականների հետազոտությունների արեցին՝ գտնելով ռուսական ազդեցություն: «The Times»-ը, վկայակոչելով «New Knowledge» կենտրոնի վերլուծությունը, հայտարարեց, որ թվիթերյան մոտ 200 հաշիվներ՝ կապված «դեղին բաճկոնների» հետ, առնչություն ունեն Ռուսաստանի հետ. նրանք օրական տարածում են մոտավորապես 1600 թվիթ:

«Bloomberg»-ն էլ, իր հերթին վկայակոչելով «German Marshall Fund» կենտրոնի տվյալները, 600 թվիթում ռուսական դիրքորոշում է նկատել:

Սակայն ֆրանսիացի փորձագետ Բատիստ Ռոբերտը ուսումնասիրել է 10 ամենակտիվ օգտատերերի 256 հազար թվիթ` այնտեղ չգտնելով ռուսական հետք, ավելին այնտեղ ամերիկյան ոճ մատնանշվեց: Ֆրանսիայի արտաքին և ներքին հետախուզության ծառայությունները, ուսումնասիրելով դաշտը, նույնպես չեն հայտնաբերել ռուսական հետք:

Ռուսական ազդեցության առկայությունը հերքել է նաև ֆրանսիացի փորձագետ Բատիստ Ռոբերտը, ով ուսումնասիրել է 10 ամենակտիվ օգտատերերի 256 հազար թվիթ` այնտեղ չգտնելով ռուսական հետք, ավելին՝ այնտեղ փորձագետը նկատել է ամերիկյան ձեռագիր:

Իրավիճակը այժմ

4 ամիս տևող շարժման մասին հասարակական կարծիքը հասկանալու համար Ֆրանսիայում «Odoxa» կազմակերպությունը պարբերաբար հարցումներ է կազմակերպում: Ըստ վերջին հարցման արդյունքների՝ առաջին անգամ հասարակական կարծիք փոխվել է: «Դեղին բաճկոնավորներ» շարժման դադարը ցանկանում է հարցվածների մեծամասնությունը, սրան զուգահեռ աճել է նաև նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը վերջին տվյալների համեմատ:

Սրա ապացույց կարելի է համարել վերջին՝ «Գործողություն XVI»-ի մասնակիցների թիվը՝ ընդամենը 39300 մարդ. վերջին անգամ նման պասիվություն նկատվել է Սուրբ Ծննդյան տոների ժամանակ: «Դեղին բաճկոնավորները» սակայն արդեն հայտնել են, որ առանցքային օրը լինելու է մարտի 16-ը, որը համընկնում է Մակրոնի «մեծ քննարկումների» ավարտի օրվան:

Դավիթ Պետրոսյան


Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում

Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և...

11:49

Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ

Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ

11:35

Վեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը

Վեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ...

11:07

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի...

11:02

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների...

10:37

Ռուբեն Ռուբինյանն Աննա Հովակիմյանին դասային աստիճան է շնորհել

Ռուբեն Ռուբինյանն Աննա Հովակիմյանին դասային աստիճան է...

10:17

Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին․ Նարեկ Կարապետյան

Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին․ Նարեկ...

10:02

Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. Մարագոս

Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի...

15:19

Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները

Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր...

15:05

Սա չարաշաhnւմ է, իշխանության nւզnւրպաgիա է. Արթուր Խաչատրյան

Սա չարաշաhnւմ է, իշխանության nւզnւրպաgիա է. Արթուր...

14:46

Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը

Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության...

14:37

ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման...

14:13

Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռունցքով հարվածել է 66-ամյա տղամարդու աչքին

Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռունցքով հարվածել է 66-ամյա տղամարդու...

13:53

Այս կալանքը չէր կարող լինել. այն, ինչում նախագահ Քոչարյանին մեղադրում են, ուղղակի հանցագործության հետ կապ չունի. Օրբելյան

Այս կալանքը չէր կարող լինել. այն, ինչում նախագահ Քոչարյանին մեղադրում են, ուղղակի հանցագործության...

13:37

Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին

Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի...

13:07

Պապս է ժառանգություն թողել․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու օդանավի մասին

Պապս է ժառանգություն թողել․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու օդանավի...

12:48

Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն ընտրություններին, կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ. Մեդվեդև

Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն ընտրություններին, կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ....

12:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց...

12:13

Վթարային ջրանջատում Երևանում

Վթարային ջրանջատում Երևանում

11:44

Ինչո՞ւ են ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը

Ինչո՞ւ են ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի...

11:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02