Մոնրեալի և Քվեբեկի նահանգի մյուս քաղաքների խոշորագույն ռադիոկայանները դադարել են եթեր արձակել Մայքլ Ջեքսոնի երգերը՝ փոփ-երաժշտության արքայի հասցեին մանկապղծության նոր մեղադրանքների պատճառով, որոնք նրա դեմ առաջադրվել են Leaving Neverland վավերագրական ֆիլմի հերոսների կողմից: Այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը: Խոսքը վերաբերում է CKOI, Rythme և The Beat, ինչպես նաև մի քանի այլ ռադիոկայանների, որոնք մտնում են Cogeco Media մեդիահոլդինգի մեջ: Ընդհանուր առմամբ դրա կառավարման ներքո են գտնվում 20-ից ավելի ռադիոկայաններ: «Մենք ուշադիր ենք ռադիոլսողների մեկնաբանությունների նկատմամբ, որոնք արվել են (Leaving Neverland) վավերագրական ֆիլմի թողարկումից հետո»,-պարզաբանել է հոլդինգի ներկայացուցիչ Քրիստին Դիքերը: Նա հավելել է, որ Cogeco Media-ի ռադիոկայանների լսարանը գնահատվում է շաբաթական 5 մլն ունկնդիր: HBO հեռուստաալիքով մարտի 4-ի երեկոյան տեղի է ունեցել Leaving Neverland («Հեռանալով «Նեւեռլենդից») վավերագրական ֆիլմի երկրորդ՝ եզրափակիչ մասի պրեմիերան, որը պատմում Է Մայքլ Ջեքսոնի նկատմամբ մանկապղծության նոր մեղադրանքների մասին: Կինոնկարի առաջին մասը լայն հանդիսատեսին ցուցադրվել էր մարտի 3-ի երեկոյան: Վավերագրական ֆիլմը ներկայացնում է երկու երիտասարդների՝ Ուեյդ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչաքի պատմությունը, որոնք, իրենց խոսքով, համապատասխանաբար 7 և 11 տարեկանում երաժիշտի կողմից քանցիս սեռական ոտնձգությունների են ենթարկվել նրա Neverland ռանչոյում: Հաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր և պարող Մայքլ Ջեքսոնը Grammy 13 մրցանակի դափնեկիր է: Նա նաև արժանացել Է Grammy-ի երաժիշտ-լեգենդ (1993 թ.) և ակնառու ձեռքբերումների համար (2010, հետմահու) պատվավոր մրցանակներին: Աշխարհում վաճառվել է նրա ձայնագրությունների ավելի քան 1 մլրդ օրինակ: Forbes հանդեսի տվյալներով՝ Ջեքսոնը գլխավորում է հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ մահվանից հետո շարունակում է եկամուտներ բերել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02