ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշեց, որ իրեն դիմել է մի քաղաքացի, ով դասակի հրամանատար է և երեխայի խնամքի արձակուրդում է գտնվում:
«Նա միայնակ է խնամում երեխային և ցանկանում է վերադառնալ աշխատանքի, բայց մի դժվարություն ունի. նա բնակվում է Մեծամորում, բայց իր զորամասը գտնում է Լուսակերտում: Այս խնդրով դիմել է Ձեզ, և Դուք առաջարկել եք բնակարան իր աշխատավայրի զորամասին մոտ, սակայն խնդիրն այն է, որ այնուամենայնիվ նա չի կարող համատեղել աշխատանքը և երեխայի խնամքը` գտնվելով իր այժմյան բնակավայրից հեռու, քանի որ օգնող չունի»,- ասաց Նազարյանը` դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Նազարյանը խնդրեց, որ նախարարը վերանայի իր որոշումը, և եթե հնարավոր է՝ կոնկրետ իրավիճակում լուծում տալ` հաշվի առնելով իրադրությունը: «Ուզում եմ տեղեկանալ, թե ինչ հնարավորություններ են ստեղծված նախարարությունում կին զինծառայողների համար, որովհետև եթե կան կին աշխատակիցներ, ապա կլինեն նաև երեխաներ»,- ասաց Նազարյանը:
Տոնոյանն էլ ասաց, որ կանի ամեն ինչ, որ կոնկրետ այդ հարցին լուծում տրվի: «Ըստ երևույթին, զորամասի տեղափոխություն է կատարվել, և իր ծառայության վայրը փոխելու պատճառով քաղաքացին ունի խնդիրներ»,- ասաց նախարարը:
Իսկ ինչ վերաբերում է կանանց ներգրավվածությանը և կանանց աշխատանքին՝ աշխատանքի վայրում իրենց իրավունքների և թեթևացրած ռեժիմում աշխատանքի կազմակերպմանը, Տոնոյանը նշեց, որ իրենց կողմից ամեն ինչ արվում է: «Մեր կողմից ամեն ինչ արվում է, բայց աշխարհում տենդենցները հակառակն են. կանանց հավասարեցնում են տղամարդկանց, և իրենց հանդեպ դրվում են նույն խնդիրները»,- նշեց նա:
«Ես կողմ եմ կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, բայց կանայք երեխա ունենալու առանձնահատկություն ունեն, և պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի աշխատավայրում նրանց աշխատանքը չտուժի»,-արձագանքեց Նազարյանը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01