Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է երկրի անկախության ամրապնդումը, ինքնիշխանության պաշտպանությունն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Euronews-ի լրագրողի հետ զրույցում Բրյուսելում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:
«Մեր կառավարությունը լի է վճռականությամբ՝ կյանքի կոչելու համաձայնագիրը: Դա նշանակում է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, ինստիտուցիոնալ մեխանիզմ կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի կանխարգելման համար»,- նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը քննարկում է էներգետիկայի ոլորտում բազմակողմ համագործակցության հնարավորությունները՝ այդ թվում և Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և ԵՄ հետ:
Անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարական համակարգի համար շատ կարևոր է ցանկացած՝ այդ թվում և տնտեսական ու քաղաքական գործընթացներում ներգրավել ավելի ու ավելի շատ մարդկանց»:
Փաշինյանն ասել է, որ Հայաստանում ավտորիտար իշխանությունը կամ բռնապետությունը որևէ շանս չի կարող ունենալ: «Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից և մեր ազգային արժեքներից»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02