Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանն ու դրա շուրջ մանիպուլյատիվ գործողություններին:
«Ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան գործող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով:
Ինչպես բազմիցս նշել է վարչապետ Փաշինյանը, առարկայական բանակցություններ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել դրանցում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավվումը:
Մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս փաստերը խեղաթյուրող գնահատականներով: Կոչ ենք անում որոշ վերլուծաբաններին չտրվել մանիպուլյացիաների»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վլադիմիր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Բրյուսելում ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսում լրագրողը, դիմելով Նիկոլ Փաշինյանին և Յոհաննես Հանին, հանդես էր եկել հետևյալ հարցով. «Պարոն վարչապետ, վերջին շրջանում մի քանի անգամ հանդիպել եք Ձեր ադրբեջանցի գործընկերներին: Կցանկանայինք իմանալ՝ կան արդյոք նոր շեշտադրումներ, որ հնարավոր է հրապարակել: Եթե կարելի է՝ կցանկանայինք պարոն Հանի արձագանքը լսել այն հարցի շուրջ, թե Եվրամիությունն ինչպե՞ս կարող է ավելացնել աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման արագացման ուղղությամբ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում ընդգծել էր, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, որ ԼՂ հարցի արդյունավետ կարգավորման համար նախ և առաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է:
Իր հերթին, Յոհաննես Հանն ասել էր. «Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, որտեղ քննարկումներ և բանակցություններ են ընթանում, նոր բան չստեղծենք:
Մենք պետք է աջակցենք, բայց միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ, և մենք պետք է ուղղակի պատրաստ լինենք աջակցել, եթե կողմերը մեզ դրա մասին խնդրեն»:
Այսինքն, ակնհայտ է, որ Յոհաննես Հանը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային ֆորմատի և դրանում Եվրոպական միության ներգրավվածության հնարավորության մասին: Ցավոք, որոշ տեղական վերլուծաբաններ տրվել են ադրբեջանական մանիպուլյատիպ մեկնաբանություններին ու հանդես եկել փաստերը խեղաթյուրող մեկնաբանություններով:
20:11
19:21
19:03
17:08
16:09
12:02
11:02
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45