ARM | RUS |

Մարդու իրավունքների ոլորտում հրատապ լուծումներ են հարկավոր, բայց խնդիրներ կան, որտեղ հեղափոխական լուծումներ են պետք․ Նաիրա Զոհրաբյան

06.03.19 | 22:50

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կատաստրոֆիկ ծանրաբեռնված է։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ օրական 200-ից ավել զանգեր է ստանում քրեակատարողական հիմնարկներից։ Միևնույն ժամանակ նա խոստովանեց, որ շատ խնդիրների լուծման հարցում գործում է ոչ թե օրենքը, այլ իր անձնական հեղինակությունը։

- Տիկի´ն Զոհրաբյան, 6-րդ գումարման ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը վերացվեց, սա բարդացրե՞լ է այս հանձնաժողովի աշխատանքները 7-րդ գումարման ԱԺ-ում այն վերաբացելուց հետո՝ առկա խնդիրների խորացման համատեքստում։

-Կդժվարանամ հիմա ամբողջական վերլուծություն ներկայացնել, թե հանձնաժողովի բացակայությունն ինչ բացասական հետևանքներ ունեցավ, քանի որ 6-րդ գումարման խորհրդարանը կարճ աշխատեց։ Բայց այսօր այս հանձնաժողովը կատաստրոֆիկ ծանրաբեռնված է նամակներով, դիմումներով: Ե´վ ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, և´ մեր փորձագետները, և´ մեր հանձնաժողովի անդամները չենք հասցնում։ Կամ ես կցանկանային լինել Բարոն Մյունխհաուզենը, որ օրն ունենար 28-30 ժամ, որպեսզի ստացվող դիմումների գոնե մի մասը հասցնեինք մշակել, արձագանքել ու կատարել մեր այցերը։ Այսօր նկատում եմ միտում, որը մի կողմից ինձ պարտավորեցնում է, մի կողմից խնդիրներ առաջացնում։ Բանն այն է, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում, մանկատներում, գիշերօթիկներում կամ ընդհանրապես այն տեղերում, որտեղ կա ռիսկ մարդու իրավունքների խախտման, այս հանձնաժողովն ու հատկապես ինձ են տեսնում այդ հարցերի լուծողը։ Թեև իսկապես շատ պարտավորեցնող է, միևնույն է, ուզում եմ զգույշ լինել, որովհետև մարդիկ շատ անգամ մտածում են, թե կարող եմ փոխարինել ՀՀ դատախազությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՄԻՊ-ին, Արդարադատության նախարարությանը և Մայր Թերեզային։ Բնական է, որ այսպես հնարավոր չէ, հանձնաժողովն էլ ունի իր իրավասությունները, որից դուրս գալ չի կարող։

-Ի՞նչ բնույթի նամակներ եք ստանում, լինո՞ւմ են դեպքեր, երբ Ձեզ դիմում են մարդիկ, որոնց իրավունքները չեն խախտվել, այդ պարագայում ի՞նչ եք անում:

- Օրական 200-ից ավել նամակ եմ ստանում, ստանում են տասնյակ զանգեր։ Կալանավորներից շատերն իրեն ընտանիքն զանգելու հնարավորությունն էլ օգտագործում են մեզ զանգելու համար, քանի որ այստեղ են տեսնում վերջին հույսը։ Ես ուզում եմ բոլորին ասել՝ հանձնաժողովն անելու է ամեն բան, բոլոր այն խնդիրները, որտեղ կա խախտված իրավունք, վեր ենք հանելու, պաշտպանելու ենք։ Բայց հանձնաժողովը չի կարող զբաղվել բոլոր այն հարցերով, որտեղ չկա խախտում, բայց մեզ ներկայացվում է, թե կա խախտում, թեպետ հասկանալի է, քանի որ գրեթե չկա կալանավոր կամ դատապարտյալ, որն ընդունում է, որ իր հանդեպ կայացված վճիռն արդար է։ Զարմանալիորեն ինձ դիմել են նաև տարբեր մշակութային գործունեությամբ զբաղվող ՊՈԱԿ-ներ։ Գիտեք, որ հիմա մշակույթի գործող, թե չգործող նախարարության պաշտոնյան այս պահին ինչ-որ տարօրինակ իդեաներ ունի սարքել տարօրինակ «աջասբսանդալներ», օրինակ՝ Կոմիտասի քառյակը միացնել Կոմիտասի տուն-թանգարանին, իսկ այս դեպքում առաջարկում եմ Կոմիտասի պանթեոնն էլ միացնել, որովհետև անունը Կոմիտաս է։ Առաջիկայում մշակույթի գործիչների հետ կունենանք քննարկում։

- Նկատելի է, որ ձեր հանձնաժողովն ակտիվ զբաղվում է բանտարկյալների ու կալանավորների խնդիրներով, սակայն մարդու իրավունքները միայն այդ ոլորտները չեն, մարդու իրավունքները խախտվում են համատիրությունից մինչև ընտանիք ու գերատեսչությունների հետ շփում։

- Մեր հանձնաժողովի փորձագետները չեն հասնում տեսակավորել անգամ դիմումները, քանի որ դիմում են թոշակների, հաշմանդամության կարգի, գիշերօթիկներում սննդի հետ կապված և այլ հարցերով։ Պետք է փորձենք հանձնաժողովում խմբեր ձևավորել, որ ամեն մեկս մի ուղղությամբ աշխատի, որովհետև քրեակատարողականից եկող ահազանգերն այնքան շատ են, որ չենք հասցնում։ Ես ամբիոնից չեմ հայտարարել, բայց հավատացեք, մեծ դժվարությամբ է ինձ հաջողվել կանխել քրեակատարողականներում սպասվող մասայական հացադուլը՝ կապված Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի մերժման հետ, օգտագործել եմ բացառապես հեղինակությունս։ Կարող եմ ցույց տալ նաև նամակները, որ մի քանի հարյուր մարդ պետք է մասսայական հացադուլ հայտարարեր, բայց իմ խոսքը հարգել ու չեն արել։ Բայց չգիտեմ՝ վաղն ինձ կհաջողվի կանխել հացադուլ կամ ինքնավնասում, դրա համար էի հորդորում խորհրդարանին հնարավորություն տալ նախագիծը քննարկելու, քանի որ քննարկման ընթացքում բերված փաստարկներն ու հակափաստարկների արդյունքում մի ամբողջական նախագիծ կլիներ, որը թույլ կտար լուծել խնդիրները։ Խնդին իսկապես կա, ես էլ լրագրող աշխատած ժամանակներս տեսել եմ, թե ինչպես են կիսագողական բարքեր տիրում նախնական կալանքի վայրերում, երբ 19 տարեկան երիտասարդին թույլ չէին տալիս քնել՝ ասելով, որ քեզ չի հասնում քնել։

- Բայց Ձեր ասած դեպքը նաև անձին խոշտանգել չի՞ համարվում։

- Այո՛, խոշտանգում է, Եվրոպայի խորհրդի խոշանգումների կանխարգելման կոմիտեն քանիցս արձանագրել է խոշտանգման այդ տեսակը ՀՀ քրեակատարողական հիմնարկների նախնական կալանքի պահպանման վայրերում։ Ասում էի՝ եկեք քաշենք կարմիր գիծ, այդ մարդկանց նկատմամբ էլ մարդասիրական քայլ դրսևորենք։ Հիմա կարող եմ ասել, որ նախնական կալանքի խցերում նման իրավիճակ չկա, բայց եղել է, հիմա այդ մարդիկ իրավունք ունեն չէ՞ պահանջելու արդարադատություն, իրավունք ունենք չէ՞ գրելու, որ հիասթափված ենք ու ցավում ենք։ Ես ուզում եմ, որ այս խորհրդարանը նախորդ խորհրդարաններին չնմանվի, որովհետև իսկապես տեսնում ենք անհատնեիր, ինչը մեծ բոնուս է, նախորդում անհատական կարծիք չկար, կար մեկ անձի որոշում։

- Նախկինում շատ ենք ասել, որ ՀՀ-ում օրենքները լավն են, բայց քաղաքական կամք չկա։ Բայց ստացվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության համար մի շարք օրենսդրական բացեր կան։ Այդ դեպքում ինչո՞ւ այս իշխանությունները չեն գնում օրենսդրական դաշտի բարեկարգման, չէ որ շեշտում են, որ հիմա պետության գլխավոր սուբյեկտը մարդն ու նրա պաշտպանված իրավունքն է։

- Չեմ ցանկանում այստեղ հեռուն գնացող միտում տեսնել։ Իրենք իսկապես կարծում են, որ օրենքը չի լուծելու այն խնդիրն ու գաղափարը, որը մենք դրել էինք նախագծում։ Բայց այն, որ մարդու իրավունքների ոլորտում կան բազմաթիվ բացեր, միանշանակ է։ Հանձնաժողովի անդամները մի քանի ուղղություններով, մի քանի օրենսդրական նախաձեռնությունների վրա հիմա աշխատում են։ Օրինակ՝ քրեակատարողականներում գտնվող բուժհաստատությունները պետք է հանվեն քրեակատարողական վարչության ենթակայությունից, որպեսզի ունենա բացարձակ անկախություն, սա այսօր ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Կամ կառավարության կողմից հաստատված դեղերի ցանկը, որ տրվում է քրեակատարողական հիմնարկներին, պետք է վերանայվի, որովհետև չեմ պատկերացնում սրտի կաթվածը ոնց պետք է բուժվի «սանտավիկով»։ Երբ ասում ես՝ ինչու այս դեղը չկա, ասում են՝ կառավարության հաստատված ծրագրով չկա։ Խնդիրներ կան, որտեղ հրատապ լուծումներ են հարկավոր, խնդիրներ կան, որտեղ հեղափոխական լուծումներ են հարկավոր։

- Երբ մարդու իրավունքների խախտմամբ եք զբաղվում, կարողանո՞ւմ եք դիմացին օրենքով հասկացնել, որ օրենքի խախտում է, թե Ձեր հեղինակությունն եք գործի դնում։

- Հատկապես քրեակատարողական հիմնարկներում գործում է իմ անձնական հեղինակությունը, իմ խոսքը։ Օրինակ՝ խնդրում եմ դուրս գալ հացադուլից և դուրս են գալիս, թեև մինչ այդ նրանց մոտ տարբեր իրավապաշտպաններ ու պատգամավորներ են գնացած լինում։ Բայց սրանով ես պարտավորություն եմ ստանձնում՝ զբաղվել խնդրով, օրինակ՝ Վաղարշակ Ավետիսյանը, ով ցմահ դատապարտյալ է ու արդեն 11 տարի է՝ նստել է, գրել է, որ բացառապես Նաիրա Զոհրաբյանին հարգելով եմ դադարեցնում հացադուլը, բայց նա պահանջում է գործի քննությունը։ Դատախազությունն ընդունել է, որ Վաղարշակ Ավետիսյանն օրենքի կոպտագույն խախտմամբ պահվել է մեկուսարանում և նրա նկատմամբ խոշտանգում եղել։ Այս դեպքով ասեմ, որ, ծանոթանալով գործին, պնդում եմ՝ մեկ մարդու տրված ցուցմունքով դատապարտվել է ցմահ ազատազրկման, ինչը սխալ է։ Իմ համոզմունքն այն է, որ այս գործը պետք է վերաբացվի, որովհետև ի հայտ են եկել նաև նոր հանգամանքներ։ Այսինքն՝ եթե մենք ասում ենք, որ մեր երկրում եղել են նաև արժեքային փոփոխություններ, ապա այդ փոփոխությունները պետք է լինեն իրավական համակարգում, եթե նախկինում քաղաքացու նկատմամբ անարդար դատավճռի է կայացվել, պետք է ունենք խիզախություն ներողություն խնդրել դատապարտյալից, ով 11-20 տարի անօրիանական դատապարտվել է։ Ներողությունը խնդրելը խոսում է ուժեղ պետության ու արդարադատության մասին։

- Ձեր հանձնաժողովի աշխատանքն Արդարադատության նախարարության հետ արդյունավե՞տ է ստացվում։

- Այո՛, բավականին արդյունավետ է։ Մենք մարդկային, բարեկամական, ընկերական ու աշխատանքային լավ հարաբերություններ ունենք թե՛ Արտակ Զեյնալյանի, թե՛ Արման Թաթոյանի հետ։ Չկա որևէ դեպք, ահազանգ, որ դիմեմ նրանց, ու նրանք չարձագանքեն, մեր եռամիասնությունը մի թիմ պետք է լինի, այսօր կարող եմ ասել՝ մենք մի թիմ ենք։ Որոշ հարցերում մենք ունենք տարբեր մոտեցումներ, սակայն դա չի խանգարում մեզ լինել մի թիմ, որի նպատակը մեկն է՝ երկրում չոտնահարվի արդարությունը։

- Ինչո՞ւ ձեր եռամիասնությանը չի հաջողվում օրինագծերը բերել խորհրդարան։

- Չեմ ցանկանա, որ մեկ-երկու դեպքի վրա անենք գլոբալ եզրակացություն։ Ինձ՝ որպես պատգամավոր, ժամանակ է պետք եզրակացություն անելու համար։


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55