Բրիտանացի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը: Քվեարկության ընթացքում, որը մարտի 12-ին կայացել է Համայնքների պալատում, 391 պատգամավոր մերժեց համաձայնագրի նախագիծը, որը խորհրդարանի ստորին պալատ էր մտցրել վարչապետ Թերեզա Մեյը, այն պաշտպանել է 242 պատգամավոր։ Այսպիսով, Եվրամիության հետ պաշտոնական «ապահարզանի» ամսաթվից 17 օր առաջ Լոնդոնն ու Բրյուսելը չունեն Brexit-ի իրականացման հստակ պայմաններ: Այս արդյունքն անակնկալ չդարձավ, քանի որ ավելի վաղ Մեյի գործարքը պաշտպանելուց հրաժարվել էր ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարության ղեկավարի կուսակիցների մի մասը: Քվեարկության արդյունքները դարձան Թերեզա Մեյի նոր պարտությունը, որի դիրքը Պահպանողական կուսակցությունում այնքան է խարխլվել, որ թորիներից շատերն սկսել են բացահայտորեն խոսել, որ նրան հարկավոր կլինի մտածել պաշտոնաթողության մասին: Մեյն ինքը ափսոսանք է հայտնել Համայնքների պալատում կայացած քվեարկության արդյունքների առթիվ: Նրա ելույթը հեռարձակել է բրիտանական հեռուստատեսությունը: «Ես խորապես ափսոսում եմ այն որոշման համար, որը պալատն ընդունեց այս երեկո»,- ասել է Մեյը: Նա նշել է, թե հավատում է, որ Brexit-ի լավագույն տարբերակը կդառնա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալը՝ համաձայնագրի առկայությամբ, իսկ իր կողմից Բրյուսելի հետ համաձայնեցված գործարքը «լավագույնն է եւ միակ հասանելին»: Մեյը հավաստել է, որ մարտի 13-ին Համայնքների պալատում քվեարկություն կանցկացվի այն հարցի շուրջ, թե բրիտանացի պատգամավորները պատրաստ են արդյոք ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնագրի: Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ Մեյի կառավարությունը պետք է ընդունի, որ իր գործարքն «ակնհայտորեն մեռած է եւ չի վայելում Համայնքների պալատի աջակցությունը»: Նա նաեւ ընդգծել է, որ պետք է բացառել առանց Բրյուսելի հետ համաձայնագրի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02