ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ «ԲՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՐՑ ՉԻ ԼՈւԾՎԵԼՈւ Օպերայի տարածքում լարվածությունը չի թուլանում: Բռնությունը հարց չի լուծելու: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի ԲՀԿ ավագանու իմ գործընկերների հետ փորձեցինք կանխել բախումները: Հարցը ունի միայն մեկ լուծում` երկխոսություն և բանակցություն, ինչը դեռ չի ստացվում: Որևէ մեկը դեմ չէ Օպերայի տարածքը կանաչապատելուն, սակայն ինչպե՞ս պետք է լուծվի մի քանի հարյուր աշխատակիցների խնդիրը, ովքեր տեղյակ էլ չեն նշյալ սրճարանների իրավական կարգավիճակից: Այդ մարդկանց քաղաքապետարանը առաջարկելու ոչինչ չունի, բացի տրակտորից, որը սառը անտարբերությամբ ջնջխում էր նրանց աշխատանքի վայրը: Առանց երկխոսության` ոչինչ չի ստացվելու և բռնությունը բերելու է պատասխան բռնության: Կոչս նույնն է` կողմերը պետք է երկխոսեն և սրճարանների շարքային աշխատակիցներին պիտի առաջարկվեն ալտերնատիվ լուծումներ: Ինչ վերաբերվում է ինձ: Իմ հանդեպ որևէ բռնություն չի գործադրվել: Պարզապես, ես փորձեցի կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև` բախումը կանխելու համար և մի քիչ գերագնահատեցի իմ ֆիզիկական դիմացկունությունը: Թեթև վնասվածք է` կանցնի: Կարևորը` մեզ հաջողվեց այսօր կանխել իրավիճակի էլ ավելի սրումը: Ամեն օր լինելու ենք Օպերայի տարածքում` շարունակելով կողմերին կոչ անել երկխոսության և թույլ չտալու բախումներ»:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02