Սիրված դերասան Հայկ Մարությանը տարիներ առաջ պայքրում էր քաղաքացիների շահերի պաշտպանության համար։ Նա ակտիվորեն մասնակցում էր քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիաներին, որոնք դեմ էին 50 դրամով հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը։ Մարությանը իր ավտոմեքենայով տեղափոխում էր սիրելի քաղաքացիներին։ Պատճառաբանությունը շատ պարզ էր՝ ժողովուրդն ի վիճակի չէ 50 դրամ ավել վճարել անմխիթար վիճակում գտնվող քաղաքային տրանսպորտի համար։ Քաղաքային նախկին իշխանությունը տեղի տվեց ժողովրդի պահանջին և անփոփոխ թողեց հանրային տրանսպորտի ուղեվարձը։ Արդ, ժողովրդի սիրելի վարչապետի մորուքի շվաքի տակ քաղաքապետ դառնալով, առաջին իսկ հնարավորության դեպքում Մարությանն արձանագրեց, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անհրաժեշտ է և խելամիտ։ Ստացվում է, որ նախկին իշխանությունը ճիշտ էր, Հայկոն՝ սխալ։ Բացի դրանից, Հայկոյի համար իրավիճակ է փոխվել՝ «մահվան վերելակները» դարձել են «համբարձման վերելակներ», գազելները՝ «գեղեցիկ այծքաղներ»։ Եւ քանի որ քաղաքի բոլոր հարցերն այլևս լուծված են, մնացել է «ուղիղ ժողովրդավարությամբ» քանդել Օպերայի հարակից որոշ սրճարաններ՝ զրկելով «սիրելի» քաղաքացիներին հանապազօրյա հացից։ Իրավիճակը փոխվում է այն ժամանակ, երբ ամեն ոք զբաղվում է այն գործով, որից գլուխ է հանում։ «Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02