Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում այսօր առավոտյան կրակ բացած 28-ամյա Բրենթոն Տարանտի՝ հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ը, որում ավստրալացին իր «թիրախների» թվում նշել է նաև Թուրքիայի ղեկավարի անունը:
«Այս ստոր տականքը, այս մարդասպանը հայտարարություն էլ է հրապարակել: Այդ հայտարարության մեջ էլ բոլոր մուսուլմանների հետ միասին թիրախավորել է մեր երկիրը, ժողովրդին ու ինձ անձամբ: Ասում է, թե Բոսֆորի եվրոպական ափը չեք անցնելու, թե չէ պիտի գա Ստամբուլ, մեզ բոլորիս սպանի, մեզ մեր հողերից արտաքսի, Այա Սոֆիան մինարեթներից փրկի: Այս բառերն իրականում արտահայտում է նրանց գլխում և սրտում եղած բուռն ցանկությունը», - ասել է Էրդողանը:
Նա հիշեցրել է, որ իր քաղաքական գործունեության առաջին տարիներին բանտում է հայտնվել հենց իսլամական բանաստեղծության ընթերցման համար, որտեղ պատմվում էր մզկիթների ու մինարեթների մասին:
«Դու այդ ո՞ր ժողովրդի հետ ես այդպես խոսում, ի՞նչ ես խոսում: Քո ամբողջ մարմինը ռումբերով էլ պատված լինի, հետո ի՞նչ: Անդաստիարակ, անշնորհք, ստոր, տականք», - ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներից մեկում սպանդ իրականացրած տղամարդը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ում իր «թիրախների» թվում նշել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները:
Նա նաև «Թուրքերին» վերնագրով հատուկ բաժին է առանձնացրել իր հայտարարության մեջ ու սպառնացել «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա:
«Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին:
Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ: Մենք կգանք Կ. Պոլիս ու կավերենք բոլոր մզկիթները: Այա Սոֆիան կազատագրվի մինարեթներից, և Կ. Պոլիսը կրկին կդառնա քրիստոնեական քաղաք, ինչին արժանի է», - գրել էր հրաձիգը:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում հրաձգության հետևանքով 49 մարդ է զոհվել:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02