Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի մայրաքաղաք Երևանում
18.03.19 | 12:22
Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականը մարտի 18-ից 20-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 20-ին մեր թիմը կմեկնի Լատվիա, որտեղ մարտի 22-ին և 24-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Լատվիայի Մ-19 հավաքականի հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստների.
Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»
Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»
Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա»
Արսեն Եղիազարյան, «Բանանց»
Պետրոս Մանուկյան, «Բանանց»
Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա»
Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»
Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ»
Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»
Նարեկ Աղասարյան, «Բանանց»
Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»
Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»
Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»
Էրիկ Ազիզյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)
Արամ Քոլոզյան «Արարատ-Արմենիա»
Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ Մ-19» (Գերմանիա)
Արմեն Հովհաննիսյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)
Ղազար Դերմենջյան «Հրադեց Կռալովե» (Չեխիա)
Վերոնշյալ ֆուտբոլիստներից Լատվիա մեկնելու համար կընտրվեն 19-ը: Արդեն Լատվիայում նրանց կմիանան գերմանական «Համբուրգի» Մ-19 թիմի պաշտպան Երջանիկ Ղուբասարյանը և ֆրանսիական «Լիոնի» Մ-19 թիմի պաշտպան Յուրի Օգանեսյանը: