Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարություն է տարածել ԵՄ անունից՝ Ղրիմի «անեքսիայի» 5-րդ տարվա կապակցությամբ, որը լրանում է այսօր։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։ Հայտարարության մեջ ասվում է, որ 5 տարի է արդեն անցել Ռուսաստանի կողմից Ղրիմի ու Սևաստոպոլի անօրինական «անեքսիայից» և ԵՄ-ն հանձնառու է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ ԵՄ-ն կրկնում է, որ չի ճանաչում և շարունակում է դատապարտել միջազգային իրավունքի այս խախտումը, որը շարունակում է ուղիղ մարտահրավեր լինել միջազգային անվտանգության համար՝ ծանր հետևանքներ ունենալով միջազգային իրավունքի համար, որը պաշտպանում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը, միասնությունը և ինքնիշխանությունը: Ասվում է, որ Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումները հանգեցրել են լարվածության մեծացմանը Կերչի նեղուցում և Ազովի ծովում ու հիշեցնում 2018թ.-ի նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած բախումը, որի արդյունքում ՌԴ-ն բռնագրավել է Ուկրաինայի նավերն ու ձերբակալել անձնակազմին։ «ԵՄ-ն չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի թերակղզում Ռուսաստանի Դաշնության ընտրությունների անցկացումը: Թերակղզում աճող ռազմականացումը շարունակում է բացասաբար անդրադառնալ սևծովյան տարածաշրջանի անվտանգության վրա»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ ՌԴ-ին Ղրիմի թերակղզու միացումից հետո մարդու իրավունքների իրավիճակն այնտեղ զգալիորեն վատթարացել է, բնակիչները ենթարկվում են հիմնական ազատությունների սիստեմատիկ սահմանափակումների, ինչպիսիք են արտահայտվելու ազատությունը, կրոնը կամ հավատը, խաղաղ հավաքների իրավունքը: Կարևորվում է իրավապաշտպան կազմակերպությունների անարգել մուտքը Ղրիմ և Սևաստոպոլ՝ կոչ անելով թերակղզում մարդու իրավունքները լիարժեք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02