Ավիավառելիքի շրջանառության ոլորտում առկա հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել այս շուկայում:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոլորտի ուսումնասիրությունը կարևորվում է առանձնակի, քանի որ ավիավառելիքի գներն էական ազդեցություն են թողնում ավիատոմսերի գնագոյացման գործում: Ներկայումս քաղաքացիական ավիացիայի համար ավիավառելիքի ներմուծում ՀՀ իրականացվում է միայն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից, այլ ներմուծողներ չկան:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ ավիավառելիքի շրջանառության ոլորտում մրցակցության բացակայությունը պայմանավորված է Վրաստանում ավիավառելիքի փոխադրման հետ կապված խնդիրներով: Մասնավորապես, Վրաստանի տարածքով ավիավառելիքի փոխադրումն իրականացվում է վրացական երկաթուղու միջոցով, որը հայեցողական մոտեցմամբ համագործակցում է խիստ սահմանափակ թվով ընկերությունների հետ:
Արդյունքում, բոլոր այն ընկերությունները, որոնք ցանկանում են զբաղվել ավիավառելիքի ներմուծմամբ, հնարավորություն չեն ստանում ՀՀ շուկայի համար իրականացնելու մատակարարումներ, քանի որ բացի Վրացական երկաթուղուց, ըստ էության տնտեսապես արդյունավետ այլընտրանքային փոխադրամիջոց առկա չէ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնաժողովը դիմել է Վրաստանի մրցակցային մարմնին՝ ավիավառելիքի փոխադրման ոլորտում առկա խնդիրները համատեղ ուսումնասիրելու և դրանց լուծման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու նպատակով:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02