Ղազախստանում 5 քաղաքների կենտրոնական փողոցներն այսուհետ կկոչվեն երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով, հաղոդում է «Хабар 24»-ը:
«Մասլիխաթի (տեղական ներկայացուցչական մարմին – Tert.am) պատգամավորները համապատասխան որոշումը միաձայն ընդունեցին: Այդ կերպ Պավլոդարի կենտրոնական փողոցը Նազարբաևի պողոտա կանվանվի»,- ասել է Թարազա քաղաքի մասլիխաթի պատգամավոր Գուլամ Ումարովը:
Նման որոշում են կայացրել նաև Պետրոպավլովսկ, Աթիրայ և այլ քաղաքների ինքնակառավարման մարմիններում:
«Քաղաքները, օբյեկտներն ու փողոցները երկրի պատմության մեջ մեծ ներդրում ունեցած հայտնի անձանց անուններով կոչելը հին ավանդույթ է: Մեր սերունդները պետք է հիշեն, թե ինչից է սկսվել Ղազախստանի պատմությունը»,- ասել է «Ղազախստանի Բնակարանային տնտեսության արդիականացման և զարգացման կենտրոն» ՓԲԸ մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Խուդյակովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր երկրի մայրաքաղաք Աստանան Նազարբաևի պատվին Նուրսուլթան վերանվանել: Խորհրդարանը նույն օրն իսկ մայրաքաղաքը վերանվանելու մասին օրենք էր ընդունել:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02