Նախատեսվում է, որ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ խորհրդի վերոնշյալ նիստի ժամկետ այս պահին չի կարող նշել:
ԱԳՆ խոսնակին Tert.am-ը հիշեցրել էր, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ ակնկալում է, որ մինչև մարտի վերջ Հայաստանը կներկայացնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը և հետաքրքրվել՝ արդյոք ժամկետների մեջ տեղավորվու՞մ են, ե՞րբ է նախատեսվում ներկայացնել այն, արդեն հայտնի՞ են համաձայնագրի կիրարկման մեկնարկի ժամկետները:
Ամբողջական պատասխանը ներկայացնում ենք ներքևում․
«2018թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերստեղծվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, որի համակարգմանն էին վերապահվել համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի մշակումը և ոլորտային մոտարկման գործընթացի իրականացումը։ Միջգերատեսչական հանձնաժողովը վերջնականացրեց վերոնշյալ ճանապարհային քարտեզի նախագիծը, որն ուղարկվեց ԵՄ կողմին՝ համաձայնեցման։ Այնուհետև ԵՄ կողմն ուղարկեց ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ իր նախնական նկատառումները։ Ներկայումս հայկական կողմը վերջնականացնում է ԵՄ կողմի նկատառումներին իր պատասխան նկատառումները մշակելու գործընթացը։ Նախատեսվում է, որ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին ճանապարհային քարտեզը կհաստատվի ՀՀ և ԵՄ կողմից։ Ծրագրերը վերաբերում են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությանը, ոլորտները բազմազան են:
Ընդհանրապես նշեմ, որ ԵՄ-ի հետ օրակարգը բավական հագեցած է, դրական դինամիկայի մեջ է, ԵՄ օժանդակությունը Հայաստանին զգալիորեն աճում է»:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02