Եվրոպական միության առաջնորդները Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին «Բրեքզիթ»-ի հարցով երկու շաբաթ ժամանակ են տվել. այժմ Միացյալ Թագավորության Համայնքների պալատը մինչև ապրիլի 12-ը ժամանակ ունի ԵՄ կազմից պաշտոնապես դուրս գալու պայմանագիրը վավերացնելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը 2019թ. մարտի 29-ն էր, սակայն երկրի խորհրդարանն առկա տարաձայնությունների պատճառով առ այսօր չի վավերացրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Վարչապետ Մեյը «Բրեքզիթ»-ի հարցով փաստաթուղթը համաձայնեցրել է պաշտոնական Բրյուսելի հետ, սակայն բրիտանացի օրենսդիրների մի մասը հրաժարվում է դրան հավանության տալ՝ նշելով, որ փաստաթուղթը չի բխում Լոնդոնի շահերից:
Նշվում է, որ Մեյը Համայնքների պալատում «Բրեքզիթ»-ի հարցով երրորդ քվեարկության տապալումից հետո նամակով դիմել էր Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով Լոնդոնին հարցը լուծելու համար մինչև հունիսի 30-ը ժամանակ տալ:
Թեժ քննարկումների արդյունքում ԵՄ առաջնորդները որոշել են, որ եթե Մեյին հաջորդ շաբաթվա ընթացքում հաջողվի օրենսդիրներին համոզել քվեարկել փաստաթղթի օգտին, ապա «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը կլինի մայիսի 22-ը:
Իսկ եթե բրիտանական խորհրդարանը հաջորդ շաբաթվա ընթացքում այդպես էլ չվավերացնի փաստաթուղթը, ապա վերջնաժամկետը կլինի ապրիլի 12-ը: Լոնդոնը ստիպված կլինի մինչև ապրիլի 12-ը նոր ծրագիր ներկայացնել՝ կա՛մ ԵՄ-ն լքելու, կա՛մ դրա կազմում մնալու համար:
Ծայրահեղ դեպքում ժամկետը կհասցվի մինչև հունիսի 30-ը՝ նախքան ԵՄ նոր խորհրդարանի ձևավորումը:
«Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս ընտրության հնարավորություն ունի համաձայնագիրը կնքելու կամ չկնքելու միջև»,-հայտարարել է Տուսկը:
Հայտնի է, որ 7 ժամ տևած թեժ քննարկումներից հետո Մեյը հայտարարել է, որ իրեն կհաջողվի հաջորդ շաբաթ այնպես անել, որ խորհրդարանը վավերացնի փաստաթուղթը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02