ԱՄՆ-ի նախագահը վստահ է, որ տեխնոլոգիական հսկաները, ամերիկյան հեռուստատեսային շոուներն ու լրատվամիջոցները քաղաքական հստակ պատվեր են կատարում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Բրազիլիայի նախագահ Ջաիր Բոլզոնարոյի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Դոնալդ Թրամփը այսօր նշել է, որ իր Twitter-ի և այլ թվային հարթանկների հետևորդների ընդհանուր թիվը ներկայումս գերազանցում է 100 միլիոնը: Թրամփը ըդգծել է, որ ինքը օգտվում է առկա իրադրությունից՝ գտնվելով հանրության ուշադրության կենտրոնում:
Ըստ Bully Pulpit Interactive կազմակերպության՝ Facebook-ի և Google-ի քաղաքական գովազդների թափանցիկության զեկույցները ցույց են տալիս, որ Թրամփի վերընտրության քարոզարշավի բյուջեն դեմոկրատ թեկնածուների Facebook-ի և Google-ի քաղաքական գովազդների համընդհանուր բյուջեից գրեթե կրկնակի անգամ ավելին է: Այդուհանդերձ, Թրամփը շարունակում է մեղադրել տեխնոլոգիական հսկաներին կողմնակալության մեջ:
«Ինչ-որ բան է կատարվում: Մարդկանց անունները հեռացվում են, չեն երևում: Վստահ եմ,եթե պահպանողական եք, կամ հանրապետական՝հայտնվում եք որոշակի խմբում և խտրականության, մեծ խտրականության թիրախ դառնում: Ես դա տեսնում եմ Facebook-ում և Twitter-ում ու այլ հարթակներում», – հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ երեքշաբթի օրը Դոնալդ Թրամփի սոցիալական ցանցերի գծով տնօրեն Դեն Սքավինոն զայրացած հաղորդագրություն է հրապարակել՝ հարցականի տակ դնելով Facebook-ի գործառույթները, քանի որ վերջինս օրեր առաջ հեռացրել էր իր գրառման տակ կատարած մեկնաբանությունները:
Տեխնոլոգիական հսկան ներողություն էր խնդրել ու հավելել, որ Facebook-ը ալգորիթմների միջոցով ավտոմատ կերպով հեռացնում է կարճ ժամանակահատվածում արված «միանման, կրկնվող» հաղորդագրությունները՝ համարելով այն փոստաղբ ՝ սպամ:
Թրամփը մեղադրում է արմատական ձախ դեմոկրատներին սոցիալական հարթակները, հեռուստատեսային շոուներն ու լրատվամիջոցները սեփական նպատակներին ծառայեցնելու մեջ:
«Ժողովուրդը խելացի է, ժողովուրդը տեսնում և հասկանում է ամեն ինչ: Մարդիկ ուտում են այն ինչ մատուցում են իրենց բայց վերջում անում իրենց հետևությունը: Սա շատ վտանգավոր իրավիճակ է: Համաձայն եմ, կարծում եմ՝պետք է զբաղվել այս խնդրով»,- հավելել է Թրամփը:
Հավելենք, որ Թրամփի անցումային թիմի անդամ Նունեսը երկուշաբթի դատի է տվել Twitter ընկերությանը՝ իր անձի հասցեին անձնական վիրավորանքներ հասցրած կեղծ օգտատերերի հաշիվները ժամանակին չարգելափակելու համար `պահանջելով Twitter-ից 250 մլն դոլարի փոխհատուցում:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02