Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մտադիր է սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին: Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է, որ մարտի 24-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 5-րդ համագումարը: 25 պատվիրակներն ընտրել են նոր Գործադիր մարմին, լսել հաշվետվություն նախորդ 2 տարիների գործունեության և ծախսերի մասին: Գործադիր մարմնի թեկնածուները հանդես են եկել ելույթներով: Համագումարն ավարտվել է հայտարարության ընդունմամբ, որտեղ անդրադարձ կա նաև 2020թ. սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին:
«Ազգային վերածնունդ» կուսակցության 5-որ համագումարի հայտարարությունը՝ ստորև.
«Արցախում հաստատված իշխանության բնույթը եղել և մնում է որպես կեղեքիչ` հնարավորություն չտալով տարիների ընթացքում կուտակված ռեսուրսները ուղղել Արցախի զարգացմանը: Այդ ռեսուրսները, որ Արցախ են հոսել միջպետական վարկի, համահայկական հանգանակությունների, տարբեր ներդրումների և հատկացումների տեսքով, օգտագործվել են անարդյունավետ, ծառայելով այդ համակարգը ստեղծած անձանց և նրանց հաճախորդներին: Այդ է պատճառը, որ այսօր չունենք նորմալ ենթակառուցվածքներ, հասարակության բարեկեցությունն ու կենսունակությունն ապահովող համակարգեր, քիչ թե շատ դիվերսիֆիկացված տնտեսություն: Նման վարչակարգի գոյությունն օր-օրի թուլացնում է Արցախը և սպառնալիք է ազգային անվտանգությանը:
Այս փուլում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր առջև խնդիր է դնում կանխել իշխանության վերարտադրությունը` ինչ դեմքով էլ այն լինի: Որպես համակարգային, խորհրդարանական ընդդիմադիր ուժ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանձնում է այդ գործընթացը առաջնորդելու և կյանքի կոչելու առաքելությունը:
2020 թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55