«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը «գործակցում է կրիմինալի հետ և դրա միջոցով ճնշում է քաղաքացիներին»։ Հայտարարությունում ասվում է .
«Ս.թ. մարտի 23-ին, Սասնա Ծռեր համահայկական շարժման ներկայացուցիչների հետ ՀՀ Արցախի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում նախատեսված հանդիպումը խափանելու նպատակով Արցախի մարզի թիվ մեկ օլիգարխ Արայիկ Հարությունյանի շահերը ներկայացնող կրիմինալ շրջանակների հայտնի ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը, որն առավել հայտնի է «Ցավ» մականունով, իր մի խումբ ընկերների հետ միասին հերթապահում էր Մշակույթի տան բակում։ Նրանք փորձում էին իրենց սպառնալի ներկայությամբ մարդկանց վախ ներշնչել և հեռու պահել հանդիպմանը մասնակցելու մտքից։
Զուգահեռաբար՝ տարբեր ավտոմեքենաներ, որոնց մեջ նստած էին երիտասարդների խմբեր, պարբերաբար պտտվում էին հարակից փողոցներում, այնուհետև մոտենում էին Մշակույթի տանը, ապա՝ իրենց վրա ուշադրություն գրավելու նպատակով վիրաժներ կատարում և նորից հեռանում։ Երբեմն էլ կանգնեցնում էին ավտոմեքենան, մոտենում Սամվել Աբրահամյանին, որը մշտապես գտնվում էր իր ավտոմեքենայի մեջ, ինչ-որ ցուցումներ ստանում նրանից և հեռանում։ Մարտունի քաղաքում լուրեր էին շրջանառվում, որ իրավապահ մարմինները և կրիմինալ շրջանակները գրեթե բոլոր քաղաքացիներին տարբեր ձևերով ճնշել են ու հորդորել չմասնակցել հանդիպմանը, և որ շատ շատերի վրա այդ ճնշումն ազդել է։ Սամվել Աբրահամյանը Մշակույթի տան մոտից իր ավտոմեքենայով հեռացել է միայն հանդիպման ավարտից հետո։
Տեղի ունեցածը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ստեփանակերտի հանցավոր ռեժիմը և նրա հենքը կազմող քրեաօլիգարխիկ շրջանակները, այդ թվում՝ 2020 թ. ընտրություններին Նախագահի թեկնածուի հավակնորդ Արայիկ Հարությունյանը, չեն փոխել և ի վիճակի էլ չեն փոխելու իրենց վարքագիծն ու մեթոդները։ Մարտի 1-ի սպանդի ակտիվ դերակատարների և Բերձորի ջարդի կազմակերպիչների այդ խմբավորումը չարիք է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայկական պետականության համար։ Հիշեցնում ենք, որ «Ցավ» մականունով Սամվել Աբրահամյանը հայտնի է որպես Արցախյան ազատամարտի ժամանակ Մոնթե Մելքոնյանի դեմ գործած խմբավորման անդամ, ինչպես նաեւ որպես Տիգրան Նաղդալյանի սպանության եւ Մարտի 1-ի ու Բերձորի ակտիվ մասնակից: Նախկին հանցավոր ռեժիմին մատուցած ծառայությունների համար Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտվելուց կարճ ժամանակ անց հայտնվել է ազատության մեջ և մինչ օրս անպատիժ կերպով շարունակում է իր քրեական գործունեությունը։ Մարտունիում նախատեսված հանդիպումը, չնայած պաշտոնավոր և անպաշտոն հանցագործների համատեղ ջանքերին, կայացավ և բացահայտեց կեղեքման ու հայրենադավության նորանոր շերտեր, որոնց կանդրադառնանք առանձին հրապարակումներով»։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02