ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, բայց նրա համար դեռեւս դժվար է իր թատրոն հաճախելը, բժիշկները խորհուրդ են տալիս նախ լիովին վերականգնվել: Այդ մասին Facebook-ում դերասանի պաշտոնական խմբում գրել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: «Մեր վարպետն իրեն լավ է զգում, ինչպես ինքն է ասում՝ «անձնագրային տվյալների համաձայն»: Լրագրողների հետ չի շփվում, ակտիվորեն զբաղվում է վերականգնմամբ, ամեն օր դուրս է գալիս զբոսանքի, երբեմն՝ ընկերների հետ: Թատրոն հաճախելն առայժմ դժվար է, բժիշկները խորհուրդ են տալիս նախ՝ լիովին վերականգնվել եւ հետո միայն ձեռնամուխ լինել աշխատանքին»,-գրել է Սողոմոնյանը: Նա նաեւ հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանի թատրոնն իր գեղարվեստական ղեկավարի անվան մրցանակ է սահմանել երիտասարդ դերասանների համար, եւ Ջիգարխանյանը պլանավորում էանձամբ դիտել մրցանակի հավակնող աշխատանքները՝ լավագույններն ընտրելու համար: Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է 2017 թվականի հոկտեմբերին. դերասանն ընկավ հիվանդանոց եւ շուտով հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, նրա խոսքով, «շատ ցավ է պատճառել իրեն»: Ավելի ուշ զույգն ամուսնալուծվել է: Ջիգարխանյանը պարբերաբար բուժում է ստացել հիվանդանոցներում ու առողջարաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02