Սկսած 2018 թ-ի մայիսից՝ նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած, առավոտից իրիկուն լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցքներում, որ մեզ այստեղ հետապնդում են, հալածում են, չգիտեմ ինչ են անում. Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք համարում էին, որ այն մանիպուլյացիաները, որ իրենց հաջողվել է անել իշխանության տարիներին՝ ամենասուր հարցերը դզել-փչելով, հիմա էլ հակառակն է հաջողվելու անել»,-ասաց նա:
Դրան զուգահեռ նա նշեց, որ ընդամենը երկու օր առաջ հրապարակվել է ԵԽԽՎ ՀՀ-ի համազեկուցողների հաղորդագրությունը ՀՀ կատարած այցի նկատմամբ: «Երրորդ հանրապետութան պատմության մեջ առաջին անգամ է, որ գալիս են այցի արդյունքները զրո պրետենզիա ՀՀ կառավարության նկատմամբ, մտադրությունների, քաղաքական փոփոխությունների վեկտորի նկատմամբ»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարության հաստատումը իրենց կարևոր հաջողություններից է, երբ որևէ դիսկուրս չեղան ընտրությունների արդար լինելու մասին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-ին ԵՄ-ից ապաստան խնդրող քաղաքացիներ թիվը երեք անգամ կրճատվել է, ինչը ևս կարևոր է: «Սա վերջին տաս ամսում այն մասշտաբի փոփոխություններ են, որ 27 տարվա ընթացքում չէր հաջողվում իրականացնել և սա ում շնորհիվ, ՀՀ քաղաքացիների շնորհիվ բացառապես, որովհետև բովանդակային փոփոխություն չի կարող անել ոչ միայն մեկ հոգին, տաս նույնիսկ հազար հոգին, սա կարող են իրականացնել 100 000-ները և միլինները»,-ասաց նա:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55