ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը 46 պատգամավոր է գրանցվել հարցերի համար: Առաջին հարցը վարչապետին ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հետաքրքրվեց՝ Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման կոնկրետ օրակարգ կա՞, թե՞ ոչ:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ բոլոր կողմերի հետ վերջնական հաստատումից հետո կասեն՝ որտեղ է հանդիպումը և երբ:
Անդրադառնալով օրակարգի մասին հարցին՝ Փաշինյանն ասաց, որ իրենց պատկերացումն այն է, թե կոնկրետ օրակարգ չպետք է ունենան: «Նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ քննարկումներում ասել եմ իմ դիրքորոշումը, որ առնվազն սկզբնական փուլում հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է ունենան, մենք ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տաբեր հարցերի վերաբերյալ, կանխատեսում եմ, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած մտքերի շրջանակներում»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով այն, ինչ հայտարարել է Ստեփանակերտում անվտանգության խորհրդի համատեղ նիստին, այն օրակարգն է, որով գնում են բանակցությունների, քննարկումների: «Դա հետագա բանակցային ողջ գործընթացների պլատֆորմն է»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, թե կարող են ենթադրել, որ մտքերի փոխանակման գործընթացում Արցախը, որպես բանակցային կողմ ներգրավելը ևս օրակարգային հարցերից է:
Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Ստեփանակերտերում հնչեցրած մտքերից առաջին դրույթը դա էր: «Կա տարբեր մեկնաբանություններ, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ է, բայց այդպես չէ ու չի կարող լինել, բանակցային ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խումբն է և համանախագահությունը»,-ասաց նա:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02