«ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ երբ հայտարարվում է տնտեսական հեղափոխության մասին, մեկ տարի հետո պետք է պատասխան տալ, թե ինչքանով է ստացվել:
«Մեկ տարի հետո էլի հանդիպելու ենք այստեղ, և եթե նույն հարցադրումներն անենք, նույն հռետորաբանությունը լինի, բայց դրսում կյանքը էապես չլավանա, այս հարցերի պատասխաններն ավելի դժգույն են լինելու, բարդ է լինելու: Ասել, որ պետք է աշխատանքով ապահովել, որ մարդիկ կարողանան աշխատել, դա բավարար չի լինելու, եթե ասում ենք՝ գյուղացին կառույցի անասնագոմ, անասուններ ձեռք բերի, պետք է հասկանա՝ պայմաններ կան, թե չկան»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ բոլորն էլ կուզենան լեզուներ սովորել, բայց հարց է, կարո՞ղ են, թե ոչ, պետք է գնահատեն ուժերը:
Մելքումյանը նշեց, որ կրթական համակարգը աշխատաշուկային կադրեր չի մատակարարում:
«Մենք պետք է հասկանանք, որ դեռևս խորհրդային տարիներից եղել է աշխատանքի միջազգային բաժանում: Տարիներով փորձարկված է եղել, և այս պայմաններում հեղափոխությունից անցել է մեկ տարի, բայց ՀՀ-ն տարածաշրջանում ամենաբարձր գործազրկություն ունեցող երկիրն է, աղքատության մակարդակով նույնպես ամենաբարձրն է, օտարերկրյա ուղղակի ներդրումներն ամենաքիչն են այստեղ»,-ասաց նա:
Մելքումյանը նշեց, որ հեղափոխությունից հետո անցել է մեկ տարի, և դեռ հայտնում ենք լավ ցանկություններ, որ պետք է փոփոխություն անենք: «Բայց երբ ասում ենք՝ գումարները որտեղի՞ց գան, ասում եք՝ ցանկություն պետք է լինի, հա, բայց դրա հետ գումար պետք է, չէ՞»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ առանց պետական պարտքի բարձրացման անհնար է ՀՀ-ում ներգրավել մեծածավալ ներդրումներ: Իսկ լրացուցիչ փոխառություններ ներգրավելու դեպքում հարց է՝ ծախսն արդյունավետ է լինելու, թե ոչ:
Ի դեպ, նա ասաց, որ խորհրդարան են գալիս փոխնախարարներ, որոնք անպատրաստ են և չեն կարողանում հարցերին հստակ պատասխանել:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56