Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում էլեկտրաէներգիայի նոր զանգվածային անջատումները Վենեսուելայի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանի վրա իրականացված հարձակման հետևանք են, գրում է El Nacional-ը:
Ըստ Մադուրոյի՝ հարձակումն իրականացվել է դիպուկահարի միջոցով, ավելին՝ իրենք ունեն հստակ ապացույցներ: Խոսքը փամփուշտների մասին է, որոնք օգտագործվել են ենթադրյալ հարձակման ժամանակ:
«Հարձակումն անխոս իրականացվել է դիպուկահարի միջոցով»,- ասել է Մադուրոն:
Նա հավելել է, որ առաջիկա ժամերին սպասում է «լավ լուրերի»՝ կապված էլեկտրամատակարարման վերականգնման հետ:
Հիշեցնենք, որ առանց էլեկտրաէներգիայի են մնացել վենեսուելական Լարա, Մոնագաս, Միրանդա, Արագուա, Վարգաս, Անսոատեգի, Կարաբոբո, Սուկրե և Տաչիրա նահանգների բնակիչները:
Այս ամսվա սկզբին էլեկտրաէներգիայի տևական անջատումներ էին արձանագրվել Վենեսուելայի 23 նահանգից 21-ում, ինչպես նաև մայրաքաղաք Կարակասում: Դրա հետևանքով չի գործել քաղաքի մետրոն, ինչպես նաև խափանումներ են նկատվել բջջային կապի աշխատանքում:
Վենեսուելայում էլեկտրաէներգիայի ազգային կորպորացիան (Corpoelec) միջադեպն անվանել էր «դիվերսիա» և Վենեսուելայի դեմ էներգետիկ պատերազմի մաս:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02