«ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատգամավորների բարձրացրած մի քանի հարցերին, մասնավորպես` հարցին, թե, ի վերջո, ով պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը:
«Իմ կարծիքով, այդ հարցը մեկ պատասխան չունի, այսինքն` մեկ միայն աղբյուր չպետք է լինի, բայց կարևոր աղբյուրներից մեկը պետք է լինի մեր բանկային համակարգը: Մեր հասցեին մեղադրանք է հնչում, որ բանկային լոբբիզմի հետ շատ ենք առնչվում, բայց մենք ենք նախաձեռնողը, խնդիր ենք դնում իրենց առջև, որ ֆինանսները դարձնեն ավելի մատչելի: Համենյան դեպս, նեգատիվ բան չեմ տեսնում այդ համագործակցության մեջ և ուզում եմ վստահեցնել, որ լոբբինգին տրվող չենք, էդ հաստատ»,- ասաց նա:
Վարչապետը պետպարտքին անդրադարձավ և ասաց, որ ԵՄ-ին 13 նախագիծ են ներկայացրել, որից մեկը մեգանախագիծ կարելի է համարել: «Պատրաստ են իրենք մասնակցել, բայց ասում են, որ դուք էլ գումար պետք է դնեք, ինչը տրամաբանական է և ընդունված է աշխարհում: Եվ, այո, այս հարցը մեր օրակարգում կա` պետական պարտքի քաղաքականությունը: Մի կողմից, եթե ստվերի դեմ պայքար ենք տանում, դրան զուգահեռ պարտքը ավելացնում ենք, օրենքով սահմանված կարգով փոխում ենք 70%, և ՀՆԱ-ն մեծանում է, պարտքը 60 տոկոսից կիջնի և հնարավոր կլինի մանևրել, բայց կարող է նաև չլինի, և մենք պետք է միասին հասկանանք, պատրաստ ենք բարձրացմանը, սա հարց է, որը պետք է քննարկենք և միասին որոշում կայացնենք, ռազմավարական հարց է, և միայն այս կառավարության հարցը չէ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե երբ են մարդիկ զգալու փոփոխությունները: «Ես ընդհանրպես իմ հեռախոսի մեջ գրում եմ` ինչ փոփոխություններ են մեր կյանքում տեղի ունեցել, հիմա դադարեցրել եմ, և դա լավ է, որովեհտև շատացել են ու չեմ կարողանում լրացնել»,- ասաց նա` հիշեցնելով, որ 10 000 բուժաշխատողի աշխատավարձը 30-40% բարձրացել է, կուտակային կենսաթոշակային համակարգում 206 000 մարդու աշխատավարձը բարձրացել է, 1000 դրամների հիմնադրամի միջոցներից ավելի շատ ընտանիքներ փոխհատուցում կստանան, 81 000 թոշակառուի թոշակն է բարձրացել, 130 000 մարդու վարկային պատմությունը մաքրվել է, շաքարավազ, բենզին կարող են ազատ ներկրել, և ընդհանրպես որևէ մեկը որևէ սահմանափակում չունի:
Վարչապետի խոսքով` այս տարի ռեկորդային ճանապարհաշինական ծրագիր կիրականացվի՝ նորոգվելու է 320 կմ ճանապարհ, անապահով ընտանիքների համար գազի գնի փոփոխություն է եղել, մարդիկ ստիպված չեն կաշառք տալ, և դա շոշփելի արդյունք է:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում ընտրություններն այլևս չեն կեղծվելու, իշխանություն պահելու հարց չի լինելու երբեք: «Մեզ բերել է ժողովուրդը և կարող է հեռացնել ժողովուրդը, բայց դա չի նշանակում թե մենք որևէ կերպ կհրաժարվենք այդ ծառայությունը մինչև վերջ տանել»,- ասաց նա:
«Առավել քան վստահ եմ, որ տենտեսական հեղափոխության ճանապարհին մենք հաջողելու ենք»,-ասաց նա:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55